Ով ինչ «կոմպրոմատ» ուներ, գործի դրեց. ինչ չէինք տեսել, տեսանք

«Իրատես» թերթը գրում է. «Ավարտվում է կարճաժամկետ քարոզարշավը, ու լավ է, որ երկար չձգվեց, այլապես ով ինչ ուներ ներսում ու դարակներում թաքցրած, փռելու էր ասֆալտին, կներեք, հանրության առաջ։ Չնայած եղածն էլ լիուլի բավարար է` հասկանալու, թե մեր երկրում ովքեր են քաղաքականությամբ զբաղվել, զբաղվում ու զբաղվելու են։ Հանրությունը շուրջ 12 օր տեսավ փոխադարձ վիրավորանքներ, գաղտնալսման երկրորդ սերիան (ընդ որում, Փաշինյանն անձամբ ֆեյսբուքյան իր էջում դրեց այդ տեսանյութը, երբ հաջորդ օրը պիտի մեկներ Սանկտ Պետերբուրգ, իսկ տեսանյութում Խաչատուրովի ձերբակալության առնչությամբ խոսվում է ռուսների վերաբերմունքի մասին), լսեց Արցախի վտանգի մասին «հաղորդումներ», ԱԱԾ-ի՝ նախկին նախարարի խոշոր կաշառքի բացահայտումը (ի դեպ, այս գործը հարուցվել է դեռ 2015-ին, սակայն կարճվել է)։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ ինչ չէինք տեսել, տեսանք։ Ամփոփումը Հ1-ի՝ երեք ժամից ավելի տեւած լիդերների բանավեճն էր։ Չենք անդրադառնա նախկին եւ ներկա իշխանությունների մշտական խայթոցներին, ճիշտ ու սխալին, գաղափարականներին ու անգաղափարներին, պարզապես մի քանի ուշագրավ դրվագ կար, որոնց մասին արժե նորից նշել, որոնք եւ զավեշտալի են, եւ հետաքրքիր ենթատեքստեր ունեն։ Հեռուստաբանավեճի հարցերի փուլում, երբ ԼՀԿ ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին հարցրեց բիզնեսի եւ քաղաքականության տարանջատման մասին,՝ վստահեցնելով, որ ինքը կարող է խորհրդարանում պաշտպանել բոլոր գործարարների, այդ թվում խոշորների շահերը, վերջինս հակադարձեց. «Դու պաշտպանի քեզ ու քո հովանավորներին»։ «Իմ հովանավորը ժողովուրդն է»,- հետեւեց պատասխանը։ «Դու դա ի՞նձ ես ասում։ Բայց ես գիտեմ, չէ՞, ինչպես է։ Դու ինձ ճանաչո՞ւմ ես»,- հեգնեց Ծառուկյանը։ Մարուքյանը «տակ» չմնաց. «Դուք ներդրումներ անում եք եւ Բուլղարիայում, եւ Բելառուսում, կարող էիք, չէ՞, դրանք Հայաստանում անել»։ Հաջորդ դրվագը վարչապետի պաշտոնակատարի հարցն էր, որը կարծես ինչ-որ առումով Մարուքյանի հարցի շարունակությունն էր։ Փաշինյանը, ըստ էության, հարց չտվեց, այլ նախկինում իրենց հետ «հեղափոխություն արած» ուժի ղեկավարի՝ Սուրեն Սահակյանի միջոցով փորձեց ժողովրդին ու հենց Գագիկ Ծառուկյանին բան հասկացնել։ Խոսքը երկրում կուտակված ապօրինի կապիտալի ներումն է՝ քաղաքականություն չմտնելու խոստման դիմաց։ Հետաքրքիր է, որ ներկաներից կոնկրետ Ծառուկյանին վերաբերող այս հարցին նա ոչ մի կերպ չարձագանքեց։ Մյուս դրվագը նախկին ու ներկա իշխանության կռվում «Ազգային առաջընթաց» կուսակցության կին առաջնորդի մեկնաբանությունների առնչությամբ Վիգեն Սարգսյանի ռեպլիկն էր։ Երբ Փաշինյանին Սարգսյանը հարց ուղղեց ԼԳՏԲ-ների մասին, բանավեճին միացավ նաեւ Լուսինե Հարոյանը եւ ասաց, թե Վիգեն Սարգսյանը գաղափարական պայքար է տանում ԼԳՏԲ համայնքի համար, որը հարուցեց վերջինիս ծիծաղը։ Դիմելով Փաշինյանին, Սարգսյանն ասաց. «Էսօրվա համար էի՞ք պատրաստել իրեն»։ «Ինչ-որ ասում ա, ճիշտ ա ասում»,- հակադարձեց Փաշինյանը։ «Աշակերտները լավն են, լավը, ուժեղ են»,- նետեց Վիգեն Սարգսյանը։ Ի դեպ, բանավեճի ընթացքում Էդմոն Մարուքյանը նաեւ Հարոյանի հասցեին ասաց, թե նրանց հատուկ գումար են տալիս, որ ԼՀԿ-ին սեւացնեն։ Այս խոսակցությունից ստացվում է, որ Փաշինյանն էլ առայժմ նոր «ծիլեր» տված սեփական ընդդիմադիր ուժերն է ստեղծում, որոնք եւ ընդդիմադիր կուսակցությունների, եւ նախկին իշխանություններին դատափետելու գործն են ստանձնելու։ Բանավեճին ներկա որոշ ուժեր հավանաբար կարոտախտ զգացին այս տեսարանից։ Անշուշտ, կարելի էր այլ դրվագներ էլ առանձնացնել, որոնք միանշանակ եւ ծիծաղ էին առաջացնում, եւ մտահոգում։ Սակայն հիշենք հայտնի խոսքը՝ ամեն ինչ այսքան ծիծաղելի չէր լինի, եթե այդքան ողբերգական չլիներ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am