Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Պաշտոնական Երևանի կոպիտ սխալի արդյունքում ՀԱՊԿ-ում առաջացած խնդրի շուրջ նոր սկանդալ է առաջացել: Ինչպես հայտնի է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձել էր դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ սակայն տեղի է ունենալու միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը: «ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչև աշխատանքային կարգով այդ հարցը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը – Կ.Մ.) չքննարկենք»,-ասել էր Փաշինյանը: Երեկ, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հերքել է Փաշինյանի ասածները՝ հայտարարելով, որ գագաթնաժողովի ժամկետի հետաձգումը հայաստանյան կողմի խնդրանքով է եղել: «Հայկական կողմի խնդրանքը հաշվի առնելով, որը վկայակոչել էր դեկտեմբերի 9-ին ընտրություններով ավարտվող նախընտրական արշավը, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել (դեկտեմբերի 6-ին)»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է Ուշակովը: Եվ ահա Ուշակովին հակադարձել է Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ պնդելով, որ ոչ թե հայկական, այլ ռուսական կողմի նախաձեռնությամբ է հետաձգվել ՀԱՊԿ գագաթնաժողովը: Ըստ Եղոյանի, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։ Եթե համադրենք Պուտինի ու Փաշինյանի ներկայացուցիչների ասածները, ապա կստացվի, որ կա՛մ Պուտինն է ստում, կա՛մ Փաշինյանը: Երկու դեպքում էլ վատ սցենար է: Սա լուրջ դիվանագիտական սկանդալ է, որի հետևանքները չեն կարող չանդրադառնալ առանց այն էլ մտահոգիչ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Փաստորեն, շատ կարճ ժամանակահատվածում Փաշինյանը ՀԱՊԿ շրջանակներում Բելառուսի ու Ղազախստանի հետ հարաբերությունները դարձրեց թշնամական, իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ անվստահելի և սառը: Փաշինյանն ակնհայտորեն չի տիրապետում հրապարակային ու ոչ հրապարակային դիվանագիտական հարաբերությունների այբուբենին ու արդյունքում Հայաստանը դառնում է տարրական գիտելիքների պակասի զոհ: Ի դեպ, Ադրբեջանի քաղաքական ու փորձագիտական շրջանակներն այս ամենը ֆիքսել են ու ձեռքերն են շփում՝ սպասելով Հայաստանի մեկը մյուսին հաջորդող սխալներին, որպեսզի կարողանան իրենց խնդիրները մեր ձեռքերով լուծել: Իսկ մեզ մոտ հայտարարվում է, որ ամեն ինչ լավ է: Կարևորը՝ «դուխով»: Կորյուն Մանուկյան 7or.am

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am