Աշոտ Մարկոսյանին կալանավորել են. նրանից պահանջում են ցուցմունք գրել Արման Սահակյանի դե՞մ. hraparak.am

Պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը կալանավորված է։ Այսօր նրան զանգահարել են դատախազությունից և հրավիրել են քննչական մարմին։ «Նա դասի է եղել, դատախազության ներկայացուցիչները նրան զանգահարեցին, և նա գնաց», – հայտնեց մեզ Աշոտ Մարկոսյանի կինը՝ Ալմաստ Գասպարյանը, հաստատելով մեր ստացած տեղեկությունը։ Հիշեցնենք, որ Աշոտ Մարկոսյանին դեկտեմբերի 2-ին ձերբակալել էին։ Նա կասկածվում էր Ամասիայի ջրային համակարգն ու հարակից կառույցները, որոնք կառավարությունը գնահատել է մոտ 200 մլն դրամ, 22 մլն-ով «Անի» ԲԲԸ-ին օտարելու մեջ։ Դեկտեմբերի 4-ին դատախազությունը կալանավորման միջնորդություն ներկայացրեց դատարան, որը, սակայն, չընդունվեց։ Աշոտ Մարկոսյանին բաղ թողեցին։ Այսօր դատախազությունը կրկին դատարան է մտել նույն միջնորդությամբ, և այս անգամ միջնորդությունը բավարարաել են։ «Ես շատ հուզված եմ, չեմ ուզում խոսել այդ մեղադրանքի մասին, – ասաց Ալմաստ Գասպարյանը, – ամնաաբսուրդն այն է, որ գործարքը, որը պետշահերի պաշտպան դատախազը համարում է վնասակար պետության համար, իրականում շահեկան է եղել։ Ահռելի ներդրում է կատարվել և դեռ պետք է կատարվեր այդ հին, 1972 թվականի մաշված ջրանցքի վրա։ Նոր գնահատում չի արվել։ Ինչպե՞ս կարող էր այն 244 մլն-ից ավելի արժեք ունենար, եթե դրա կադաստրային արժեքը «զրո» է։ Ինչո՞վ են բազմապատկել, որ 244 մլն են ստացել»։ Փաստորեն, Աշոտ Մարկոսյանը, որը ջրային օրենսգրքի վերաբերյալ հաստ գրքեր է գրել, որի առաջին դիսերտացիան հենց այդ թեմաներով է եղել, հանկարծ դիլետանտ ձևով մեղադրվում է ջրային օրենսդրության խախտման մեջ։ Աշոտ Մարկոսյանի ընկերներից լուր էինք ստացել, որ քննիչները նրանից պահանջել են, որ ցուցմունք գրի պետգույքի վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի դեմ։ Ալմաստ Գասպարյանից փորձեցինք ճշտել այս լուրը։ «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Գիտեմ, որ Գալուստ Սահակյանի կամ որևէ մեկի կողմից նրա նկատմամբ ճնշում չի եղել», – պատասխանեց նա։ Ըստ Մարկոսյանի կնոջ, պրոֆեսորը վրդովված ու զայրացած է եղել կատարվածով։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am