Ի՞նչ բացահայտեց գաղտնալսումը

Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի ու Սասուն Խաչատրյանի մասնակցությամբ հեռախոսային խոսակցության հրապարակայնացման 2-րդ սերիան այն պայթյունի էֆեկտը չունեցավ, ինչ նախորդ անգամ: Պատճառն այն չէր, որ սենսացիոն բաներ չհնչեցին: Հնչեցին, իհարկե: Պայթյունի էֆեկտը համեմատաբար թույլ էր, քանզի հանրության ականջն արդեն սովորել է, որ հեռախոսով և «ոտքի վրա» մարդկանց ու պետության ճակատագիր է որոշում «մենք ժողովրդավար ենք ու դատարանների աշխատանքներին չենք միջամտելու» հայտարարություններ անող սուբյեկտը: Գաղտնալսման հրապարակումը մի քանի գնահատականներ տալու և հռետորական հարցադրումներ անելու տեղիք է տալիս: 1. Փաստորեն, մեր Ազգային անվտանգության համակարգը բավական խոցելի է և գաղտնալսվում են պետության առաջին դեմքերը: Քանի դեռ չի բացահայտվել, թե ովքեր են այս ամենի հետևում կանգնած, մենք պետք է լրջորեն մտահոգվենք: Գաղտնալսումը նաև ցույց տվեց, թե ինչքան չհամակարգված ու էկլեկտիկ մտածողություն ունի Փաշինյանը: 2. Հօդս են ցնդում Նիկոլ Փաշինյանի այն հավաստիացումները, թե իբր ինքը որևէ կերպ չի միջամտում դատաիրավական գործընթացներին, դատարաններին ցուցումներ չի տալիս, նախաքննությանը չի խառնվում: Մինչև այդ էլ զգացվում էր, բայց գաղտնալսման հրապարակայնացմամբ 100 տոկոսով ապացուցվեց, որ նա ուղղակիորեն միջամտում է քաղաքական դատավարություններին, իսկ իրավապահ մարմինները պարզապես նրա գործիքներն են: 3. Հետաքրիր է իմանալ, թե արդյոք Հրաչը կոռումպացվա՞ծ դատավոր է, թե՞ հեղափոխական: Հրաչները շա՞տ են, թե՞ նա միակն է: 4. Գաղտնալսումից պարզվում է, որ այս իշխանական վերնախավում միակ ադեկվատը Արթուր Վանեցյանն է, ով հասկանում էր, որ պատվերը՝ պատվեր, բայց Հայաստանը կարող է լուրջ միջազգային խնդիրների առաջ կանգնել ու ՀԱՊԿ-ում դառնալ սպիտակ ագռավ: Վանեցյանին չլսեցին ու այդպես էլ եղավ: 5. Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ շատ ավելի լուրջ խնդիրներ մեր պետության և անձամբ իր համար կառաջանան, եթե նա բացի «Պանդորայի արկղը» և անձնական վրեժխնդրությունից ելնելով Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու սեփական ցանկության գերին դառնա: Դրանից հետո նա արդեն պետք է կալանավորի մեր պետության նախորդ բոլոր ղեկավարներին, բոլոր պաշտոնյաներին ու վերջում ինքը լավագույն դեպքում ընկնի ռուսական հեղափոխության առաջին ալիքի սիրելի Կերենսկու օրը, ով պարզապես փախավ Ռուսաստանից կամ վատագույն դեպքում ընկնի ֆրանսիական հեղափոխության առաջին ալիքի լիդերներ ժիրոնդիստների օրը, որոնք գլխատվեցին յակոբինյանների (նրանց «Սասնա ծռերը») ձեռքերով: 6. Եթե նմանատիպ գաղտնալսում հրապարակվեր նախորդ իշխանությունների օրոք, ապա արևմտյան գրանտեր ստացող ու չստացող իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության անդամներ հանդիսացողները, քաղաքական կոչված գործիչների մեծ մասը, ազատ ու առաջադեմ համարվող լրատվամիջոցներն արդարացիորեն քարը քարի վրա չէին թողնի իշխանություններից ու տիեզերական աղմուկ կբարձրացնեին՝ հայտարարելով, որ դատական իշխանությունը կախված է գործադիրից, և որ Հայաստանում բռնապետություն է: Ու ճիշտ կանեին: Հարցն այն է, որ հիմա դա չեն անում: Չեն անում, քանզի այդպես անողների մեծ մասն այժմ հանգրվանել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում կամ էլ համակրում է Փաշինյանին: Մինդեռ գլխավորը պետք է լինի սկզբունքը, այլ ոչ թե անձնական համակրանքը, քաղաքական հաշվարկն ու մորթապաշտական շահը: Եթե նախորդներն էին դատարանին ցուցում տալիս, ապա դա վատ էր, իսկ եթե Փաշինյանն է ցուցում տալիս, ապա լա՞վ է: Բա ո՞ւր մնացին ազատական արժեքների մասին հնչեցրած խոսքերն ու քաղաքացիական արժեքների մասին կուրծք ծեծոցին: Թե՞ քաղաքացիական արժեքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է անձնական շահն ու վեր է բարձրանում ներսի ստրուկը: 7. Հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը, որ այս գաղտնալսումը լրջորեն հարվածել է իր անձնական իմիջին ու Հայաստանին ընդհանրապես: Կարելի է ժողովրդի՝ քեզ հավատացող հատվածին կերակրել այն բլեֆով, թե բա դավադիր ուժերը դիմադրում են ու գաղտնալսումներ հրապարակում, բայց դրանից բուն խնդիրը չի լուծվում: ժամանակն է կանգ առնել, վերադառնալ հեղափոխության հռչակած «սիրո և հանդուրժողականության» սկզբունքներին ու հիշել, որ վենդետաներ չպետք է լինեին (այդպես էր խոստացվել): Պատմությունը ցույց է տվել, որ «Պանդորայի արկղը» բացողը վերջում, պատկերավոր ասած, ինքն է հայտնվում այդ արկղի մեջ: Չէինք ուզենա, որ մեր երկիրն այդպիսի ցնցումների մեջ ընկներ: 7or.am

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am