Կադրային ջարդ Շիրակի մարզում

Մարալիկի բնակիչ Միշա Ժաժոյանը բաց նամակ է հրապարակել, որում ահազանգում է, որ, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ պրոֆեսիոնալ մասնագետները շարունակելու են աշխատել, Շիրակի մարզում, այնուամենայնիվ, կադրային ջարդ է իրականացվում, և, որպես դրա ապացույց, ներկայացնում է «Մարալիկի առողջության կենտրոն»-ի տնօրենի հետ կապված դեպքերը: Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ կադրային ջարդ չի լինելու և լավ մասնագետները շարունակելու են աշխատել՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից և տարիքից: Սակայն Շիրակի մարզում անտեսել են այդ պատգամը: Համոզվելու համար դիտարկենք «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի հետ կապված դեպքերը: Սուսաննա Պետրոսյանը 2007 թ. ստանձնել է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնն՝ իր ուժերով հաղթելով այդ պաշտոնի համար անցկացրած մրցույթում: Ծնելիության ցածր մակարդակի պատճառով կենտրոնն աշխատել է վնասով: 2018 թ. սկզբից Սուսաննա Պետրոսյանն իրականացրել է իր կողմից մշակված կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը, որի արդյունքում կենտրոնի 12 միլիոն վնասը կես տարվա ընթացքում նվազել է մինչև 3 միլիոնի: Թավշյա հեղափոխությունից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը, ցանկանալով իրականացնել իր կադրային քաղաքականությունը, որոշում է փոխել «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենին: Դրան հաջորդել են դեպքերի հետևյալ հերթականությունը. 11 հունիսի – երեկոյան «Հորիզոն» հեռուստաալիքով ելույթ է ունենում Շիրակի մարզպետը և ասում է, որ կան կոռուպցիոն երևույթներ «Մարալիկի առողջության կենտրոնում»; 12 հունիսի – առանց նախազգուշացման՝ ստուգման նպատակով, «Մարալիկի առողջության կենտրոն» է գալիս աուդիտը: Այսինքն կոպիտ խախտվել է «անմեղության կանխավարկածը» (որի մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է), սկզբում հրապարակայնորեն ասում են, որ կա կոռուպցիա, հետո գալիս են ստուգելու: 12 – 18 հունիսի – աուդիտը ստուգում է իրականացնում նաև նախկինում նույն աուդիտի կողմից ստուգված ժամանակահատվածը: 20 հունիսի – աուդիտը ներկայացնում է ստուգման հաշվետվությունը «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրեն Սուսաննա Պետրոսյանին: Տնօրենը ծանոթանում է և ասում, որ ունի առարկություններ: Աուդիտն ասում է, որ առարկությունները «Բացատրությունների» տեսքով տնօրենը գրավոր թող ներկայացնի իրենց՝ հունիսի 25-ին: 25 հունիսի – «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը «Բացատրությունները» ներկայացնում է աուդիտին: Աուդիտը պատասխանում է, որ դա իրենց պետք չէ, քանի որ հունիսի 21-ին ստուգման հաշվետվությունն ուղարկել են դատախազություն: «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը փորձում է իր «Բացատրությունները» հանձնել մարզպետին և կրկին մերժում է ստանում: «Բացատրությունները» ոչ մեկին չէր հետաքրքրում, քանի որ վճիռն արդեն կայացված էր: Հունիսի վերջ – հուլիսի սկիզբ – դատախազությունը գործը ուղարկում է Մարալիկի ոստիկանություն: Ոստիկանությունից հետաքննիչ է գալիս և ասում, որ չարաշահումները կազմում են ընդամենը 200 000 դրամ (50000-ը բենզինն առանց տենդերի գնումն է, 150000-ը արձակուրդից վերադարձը), եթե տնօրենը դա ընդունի գործը կկարճվի: Տնօրենը համաձայն չլինելով, սակայն գործը կարճելու համար ընդունում է այդ չարաշահումները: Սակայն մարզպետին գործերի այսպիսի ընթացքը դուր չի գալիս, քանի որ գումարը շատ փոքր է: 6 հուլիսի – Ոչ միայն գործը չի կարճվում, այլ հեռուստացույցով դատախազը հայտնում է, որ ոստիկանության քննության արդյունքում պարզվել է, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը յուրացրել է 1 200 000 դրամ: Այդ առումով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է քննչական մարմիններին: Հարց է ծագում, այդ ինչ 1200 000 դրամ է, որի մասին հետաքննիչը ոչինչ չէր ասել: Պարզվում է տնօրենը մասնագետ չունենալու պատճառով ստանձնել է նաև նարկոլոգի պաշտոնը, որի իրավունքը չուներ (քանի որ Մարալիկը քաղաք է, եթե գյուղ լիներ՝ իրավունք կունենար): Այդ պաշտոնի աշխատավարձի հանրագումարը կազմել է 1 200 000 դրամ: Սակայն այդ աշխատավարձի դիմաց տնօրենն աշխատանք է կատարել, օրվա ցանկացած պահին ճանապարհային ոստիկանների պահանջով ստուգել է վարորդների սթափության աստիճանը, եղել են բազմաթիվ կանչեր, որոնք գրանցված են ոստիկանության և «Մարալիկի առողջության կենտրոնի» մատյաններում: Այսինքն այդ գումարը ոչ թե յուրացվել է, այլ դրա դիմաց ծառայություն է մատուցվել, աշխատանք է կատարվել: Այսպիսով Մարզպետի ճնշման տակ դատախազությունը շինծու քրեական գործ է հարուցել: 23 հուլիսի – «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը էլ. փոստով մարզպետարանից գրավոր ստանում է պայմանագրի լուծման մասին ծանուցագիր: «Մարալիկի առողջության կենտրոնի» ատամնաբուժ Վռամ Մելիքյանը նշանակվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար, մինչև մրցույթով նոր տնօրեն ընտրելը: Անցան ամիսներ: 7 նոյեմբերի – անցկացվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթը: Հանձնաժողովը կազմված է 7 անդամներից
- Հանձնաժողովի նախագահ Վարդան Գրիգորյան (մարզպետի տեղակալ)
- Հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյան (մարզպետի խորհրդական)
- Հանձնաժողովի անդամ Էմմա Պալյան (մարզպետի օգնական)
- Հանձնաժողովի անդամ Արամ Անտոնյան (Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ)
- Հանձնաժողովի անդամ Լիլիթ Գորգինյան (Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ) 6. Հանձնաժողովի անդամ Կարեն Բադիշյան (Զարգացման ծրագերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ)
- Հանձնաժողովի քարտուղար Զորիկ Խաչատրյան (Հողաշինության և հողօգտագործման բաժինհողային պետական տեսչության բաժնի պետ)
- առողջապահության բնագավառի ներկայացուցիչը կրկին ներկա չէ՝ առողջապահության զարգացման նախնական ծրագիրը որակավորելու համար
- չկան այլ ծրագրեր՝ համեմատելու համար, և դեմ քվեարկելու որևէ պատճառ չկա Հանձնաժողովի նախագահը՝ Վ. Գրիգորյանը, նիստից հետո, Սուսաննա Պետրոսյանի հարցին պատասխանում է, որ իրենք դեմ չեն ծրագրին, սակայն մերժել են, քանի որ դեմ են 2-րդ փուլի բողոքը քննող հանձնաժողովի որոշմանը: