Ժերար Դեպարդիեն`«Ստալինի բազմոցը» ֆիլմում
Պորտուգալիայում սկսվել են «Ստալինի բազմոցը» ֆրանսիական ֆիլմի նկարահանումները` Ժերար Դեպարդիեի գլխավոր դերակատարմամբ: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել են «Մոսֆիլմից»: Կինոստուդիայից հայտնել են, որ Մոսկվայից կոստյումներ և անհրաժեշտ բեմական պարագաներ են ուղարկել նկարահանող խմբին` Ֆանի Արդանի ղեկավարությամբ: Դրանց թվում են ժամանակի զինվորական համազգեստն ու աքսեսուարները: Նշվում է, որ նկարահանումներն սկսվել են հունվարի սկզբին: Le divan de Staline կոչվող ֆիլմում Դեպարդիեն մարմնավորելու է Իոսիֆ Ստալինին։ Ֆիլմը նկարահանվում է 2013-ին ֆրանսիացի գրող Ժան Դանիել Բալտասի հեղինակած գրքի հիման վրա: Նկարահանումներով զբաղվում է ֆրանս-պորտուգալական Leopardo Filmes ընկերությունը:
