70 հազար ԱՄՆ դոլար արժողության ապրանքների գողություն Լոռու մարզի հյուրանոցներից մեկից

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 44-ամյա Աշոտ Այվազյանը ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է տվել, որ դեկտեմբերի 4-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի 5-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք ապօրինի ներս են մտել Ամրակից գյուղի կենտրոնական փողոցի 59 տան հարևանությամբ գտնվող «Սիրվեն Շահբազյան» ԱՁ-ին պատկանող, չգործող ու չպահպանվող հյուրանոցային համալիր, կոտրել մուտքի դուռը, այնուհետև տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել պատուհանի ապակին և մտել հյուրանոցային համալիր: Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, է գողը կամ գողերը տակնուվրա են արել ողջ հյուրանոցային համալիրի 2 հարկերը, այնտեղից գողացել մեծ քանակի հեռուստացույցներ, սառնարաններ, ջրատաքացուցիչներ, կենցաղային իրեր, ջեռուցման կաթսա, վարագույրեր, արդուկներ, լվացքի և քիմմաքրման համար նախատեսված հատուկ հեղուկներ, ինչպես նաև հատուկ լվացքի և հարդարման ապարատ և այլ իրեր: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Չթչյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հյուրանոցային համալիրի սեփականատերն ասում էր. «Առավոտյան մեր աշխատակիցը, գալով աշխատանքի վայր, նկատել է, որ մուտքի դուռն ու պատուհանի ապակին կոտրած է: Արդեն դրսից նայելով ներս, հասկացանք որ տեղի է ունեցել գողություն ու ահազանգել ենք ոստիկանության Ստեփանավանի բաժին, որտեղից ժամանել են, արձանագրել են գողության փաստը, սակայն, ճիշտն ասած, հույս էլ չունեմ, որ հանցագործները ու գողացած ապրանքները կհայտնաբերվեն: Տարիներ առաջ նույն տարածքից անասնագողության դեպք տեղի ունեցեավ, մի քանի խոշոր եղջերավորների տարան, դա էլ մինչև առ այսօր բացահայտված չի: Սա մի մարդու ձեռագիր չի, սա մի քանի հոգու արած է ու հաստատ բեռնատարով են եկել, քանի որ թե՛ սառնարանները, թե՛ հեռուստացույցները, և թե՛ լվացքի հատուկ ապարատները 5-6 հոգով մի կերպ ենք տեղադրել: Ցավալի է, որ նման ստոր քայլի են դիմել, էս հյուրանոցային համալիրում մարդիկ էին աշխատում, իրենց օրվա հացի փողն էին առնում: Ամանորին ընդառաջ պատվերներ էինք վերցրել ու այդ մարդիկ Ամանորը այստեղ էին անցկացնելու: Նախօրոք էլ կանխավճարներ էին կատարել, հիմա ստիպված պետք է գումարը հետ վերադարձնեմ ու հույսով նստեմ թախտին, սպասեմ բախտին, թե երբ են ոստիկանները հանցագործությունը բացահայտելու: Ես ընդունում եմ, որ մեղավորություն էլ ունեմ, որ տեսախցիկներ չեմ դրել, ուղղակի զարմանում եմ նաև, որ ոչ մի օր գողություն չարեցին, իսկ գողությունից մեկ օր առաջ պահակը խնդրել էր, որ բացակայի հարգելի նպատակներով ու երևի տեղեկացված են եղել, որ մարդ չկա, իրենց սև գործն արել են: Խնդրանքս է՝ Լոռու մարզի ոստիկանապետին, որպեսզի իր հսկողությայն տակ պահի հանցագործության բացահայտումը, քանի որ Ստեփանավանի ոստիկաններից հույս չկա, նրանք միայն լավ թուղթ լրացնող են»: Ֆոտոլրագրողի հետ զրուցում հյուրանոցի սեփականատերն ասում էր նաև, որ ինքը կրել է մոտ 70 հազար դոլարի վնաս. 60 հազարը՝ նկատի ունենալով ապրանքները, իսկ մնացածն էլ կրած վնասը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am