Ինչ են որոշել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա 2019թ. սկզբին և հիմք կնախապատրաստի բարձրագույն մակարդակով բանակցությունների համար, ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Միլանում։ Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը «պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար ու երկարատև կարգավորումն ապահովելու նպատակով»։ Համանախագահ երկրները ողջունելի են համարել այն փաստը, որ «սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների զրույցից հետո, էականորեն կրճատվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու կորուսների մասին հաղորդագրությունները»։ «Նրանք կոչ են արել կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածություններն ու հստակ քայլեր ձեռնարկել՝ երկու երկրների հասարակությունները խաղաղության նախապատրաստելու համար», - ասված է հայտարարության մեջ։ Բացի այդ, համանախագ երկրները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերականգնվի բարձրագույն մակարդակով արդյունավետ երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև՝ «հակամարտության երկարատև ու արդար կարգավորման նպատակով»։ «Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն ու Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նորից հայտարարել են, որ պատրաստ են ակտիվ աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ու լարվածության հետագա նվազման ուղղությամբ։ Այս կապակցությամբ նրանք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հերթական հանդիպումն անցկացնել 2019թ. սկզբին, որպեսզի հիմք նախապատրաստեն բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների համար», - ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am