Աշխարհն «ապակայունացնողները». ՆԱՏՕ-ականները վճռում են թշնամիների բախտը

Բրյուսելում երեկ մեկնարկեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի՝ նաև Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունն ամրապնդելու, ռուսական ագրեսիային դիմակայելու հարցն է: Սա Հյուսիսատլանտյան դաշինքի առաջին հավաքն է Ազովի ծովում՝ Ղրիմի ափամերձ գոտում անցած շաբաթ տեղի ունեցած ընդհարումից հետո, երբ ռուսական կողմը կրակ էր բացել ուկրաինական երեք ռազմանավերի վրա և ձերբակալել տասնյակ ուկրաինացի նավաստիների: Միջադեպից անմիջապես հետո դաշինքի գլխավոր քարտուղարը դատապարտել էր Ռուսաստանին և ՆԱՏՕ-ի աջակցությունը հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, հաղորդում է «Ազատությունը»: «Ուժի գործադրումը ոչ մի արդարացում չունի: Ռուսաստանը պետք է ազատ արձակի ուկրաինացի նավաստիներին և ազատ նավարկության հնարավորություն տա: Ուկրաինական նավերը՝ ռազմական ու քաղաքացիական, իրավունք ունեն ազատորեն տեղաշարժվել Կերչի նեղուցով ու Ազովի ծովով», - հայտարարել էր Յենս Ստոլտենբերգը: Վաշինգտոնը ևս բավական կոշտ է արձագանքել: «Այս քայլով Ռուսաստանը ցույց տվեց, որ վստահելի գործընկեր չէ, ամեն քայլի պատրաստ է դրժել իր խոստումն ու պարտավորությունը», - Բրյուսել ժամանելուց առաջ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը: «Ռուսաստանը փորձում է ուժով վերաձևել միջազգային սահմանները, միջամտել այլ պետությունների ժողովրդավարական գործընթացներին և կիրառելով վետոյի իր իրավունքը՝ խոչընդոտել այլ ժողովուրդների ազատ կամարտահայտությանը դիվանագիտական, տնտեսական ու անվտանգության ոլորտներում», - ասել է Պենտագոնի ղեկավարը: Ռուսաստանի հասցեին հնչող այս քննադատությունների ֆոնին, այդուամենայնիվ, անորոշ է՝ կհամաձայնի արդյոք ՆԱՏՕ-ն ընդառաջել Կիևի խնդրանքին ու հավելյալ ուժեր տեղակայել Ազովի ծովում: Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ՝ հավաքի նախօրեին շեշտել է՝ դաշինքը պատրաստ է շարունակել քաղաքական ու գործնական աջակցությունը, սակայն խուսափել է հստակ մանրամասներից ու խոստումներից: «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մենք ընդգծված քաղաքական ու գործնական աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինային և ավելացրել ենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում: Անշուշտ, հիմա մի փոքր վաղ է ասել՝ ինչ կորոշեն նախարարները հավաքի ընթացքում, սակայն ակնկալում եմ, որ դաշնակիցները լուրջ մտահոգություն կհայտնեն ստեղծված իրավիճակի կապակցությամբ», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ուկրաինայից բացի Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է աջակցել նաև Վրաստանին: «Մենք աշխատում ենք Թբիլիսիի հետ՝ վրացական բանակի և ռազմածովային ուժերի արդիականացման ու առափնյա պաշտպանությունն ամրապնդելու ուղղությամբ», - հավաքից առաջ՝ երեկ Բրյուսելում հայտարարել է Յենս Ստոլտենբերգը: Իսկ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին մեղադրել է աշխարհում իրավիճակն ապակայունացնելու համար: Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ժողովի նախօրեին ելույթ ունենալով Մարշալի հիմնադրամի կազմակերպած հավաքում, Փոմփեոն ասել է, որ այդ երկրները խախտում են միջազգային բազմաթիվ պայմանագրեր, ինչն ապակայունացում է առաջացնում աշխարհում: Փոմփեոն նաև հերքել է միջազգային ասպարեզում միակողմանի վճիռներով գործելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգին հասցեագրված քննադատությունը: «Հետևելով մեր մեծ դեմոկրատիայի հրաշալի ավանդույթին, մենք արժանապատիվ պետություններին առաջնորդում ենք ազատ աշխարհակարգ կայացնելու գործում, ինչը թույլ կտա կանխել պատերազմները և հասնել առավել բարգավաճման: Մենք չենք ուրանում միջազգային ասպարեզում առաջատարի առաքելությունը և մեր բարեկամներին»,- ասել է Փոմփեոն: Նրա փոխանցմամբ, այդ առաջնորդությունը ենթադրում է ոչ թե թվացյալ, այլ իրական ազատական աշխարհակարգի կայացում: «Դա ջանքեր է պահանջում ոչ միայն Ամերիկայից, այլև աշխարհի բոլոր դեմոկրատական երկրներից»,- ասել է Փոմփեոն: Մետաքսյա Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am