Արտակարգ դեպք Երևանում. մեկ գիշերում մայրաքաղաքում թալանել են մի քանի գոլդ համարանիշներով Porsche Cayenne-ներ

SHAMSHYAN.com-ը երեկ՝ դեկտեմբերի 5-ին, բացառիկ տեսանյութ, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել, թե ինչպես են 3 րոպեում 2 հոգի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտա 39/9 շենքի բակում կայանված, նույն շենքի բնակիչ, 26-ամյա Մակիչ Օրդիյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Օրդիյանը աշխատում է «Արմլևել» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական վերլուծաբան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ Porsche Cayenne-ների թալանման դեպք է տեղի ունեցել նաև Արաբկիր և Կենտրոն վարչական տարածքներում: Մաշտցի պողոտայի բնակիչ, 24-ամյա Տիգրան Գրիգորյանը ոստիկանության կենտրոնական բաժին հայնտել է, որ նույն օրը ժամը 00:30-ից մինչև ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կան անձինք Տերյան փողոցի 44 հասցեի դիմաց կայանված Porsche Cayenne մակնիշի 01 AT 010 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները գողացել են: Ժամը 09:15-ի սահմաններում էլ ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 34-ամյա Սարգիս Եղիազարյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 06:30-ից մինչև 07:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Բաղրամյան պողոտայի թիվ 33/ա շենքի բակում թալանել են Երևան քաղաղքի Ավան վարչական շրջանի բնակիկչ, 23-ամյա Գեղամ Ղուկասյանին պատկանող Porsche Cayenne մակնիշի 08 GT 888 համարանիշի ավտոմեքենայի առջևի 2 լուսարձակները: Նշված փաստերով տարածքային ոստիկանության բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 5-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում 2 հոգի Արշակունյաց 39/9 հասցեի բակում մոտ 3 րոպեի ընթացքում հափշտակել էին կայանված վիճակում գտնվող Porsche Cayenne մակնիշի 80 PՏ 080 համարանիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները։ Նշված ավտոմեքենան հաշվառված է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Մակիչ Օրդիյանի անվամբ, իսկ ավտոմեքենայի սեփականատերը վարձակալական հիմունքներով է բնակվում նշված շենքում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կատարվածի մասին Ոստիկանության Շենգավիթի բաժնում դեռևս տեղեկություններ չունեին, իսկ գողությունը տեսանկարահանվել էր բակում տեղադրված տեսախցիկով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am