Օմարի դեպքերը շահարկելը ստորություն է, դավաճանություն. Մելքոնյանը` Շահնազարյանին

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ քաղաքական ուժերը պետք է զերծ մնան Արցախին առնչվող հարցերը քարոզարշավի ընթացքում քաղաքական շահարկումներ դարձնելու վտանգավոր գործելակերպից: Tert.am-ի հետ զրույցում գեներալը նշեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը չպետք է անդրադառնար Օմարում կատարված մարտական գործողություններին, այն պարագայում, երբ անձամբ ոչնչի ակնատես չի եղել: Գեներալի խոսքով՝ այսպիսի պահվածքը ստորություն է: Հիշեցնենք,որ ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար: Ի պատասխան՝ Սասուն Միքայելյանն ասել էր, որ մինչև ինքը հասել է Օմարի լեռնանցք, արդեն գործողությունները ավարտվել էին: Դավիթ Շահնազարյանն էլ արձագանքել էր, որ Սասուն Միքայելյանը ստախոս է: -Պարո՛ն Մելքոնյան, Դուք ևս մասնակցել եք Օմարի լեռնանցքի մարտական գործողություններին, եղել եք հրամատարներից մեկը,ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ Վազգեն Սարգսյանը 1993-ի վերջին ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին Օմարի բարձունքը հակառակորդին զիջելու համար, ինչը Սասունը Միքայելյանը հերքել է` նշելով, որ այնտեղ է եղել արդեն գրավումից հետո: Դուք ի՞նչ եք հիշում, Սասուն Միքայելյանը ո՞ր ժամանակահատվածում է եղել և հստակեցրեք նաև բարձունքի գրավումը 1993-ի վերջի՞ն է եղել, թե՞ արդեն 1994 –ի փետրվարի գործողությունների մասին է խոսքը: -1993 թ-ի դեկտեմբերի 27-28-ին հակառակորդը արդեն Օմարում գրավել էր բարձունքը, արդեն իջել էր դեպի ներքև՝ մեր կողմի վրա, դեկտեմբերի 31-ին մենք հրաման ենք ստանում տեղափոխվել Օմար, էդ ժամանակ հատուկ գունդը Հորադիզի շրջանում էր տեղակայված և գնդի խնդիրը հարավային մասի պաշտպանությանն էր վերաբերում, երբ որ գրավված էր Օմարի բարձունքը: Մենք արդեն դեկտեմբերի 31 –ին մի բատալիոնով, ըստ հրամանի շարժվել ենք Օմար, երկու օր հետո մյուս գումարտական է տեղափոխվել Օմար: Էդ ժամանակ արդեն մեր պաշտպանողական, իրենց հարձակողական օպերացիաներն էին, և ամեն օր նրանք ավելի էին ուժեղացնում իրենց ճնշումը, Օմարի այս կողմ արդեն հսկայական քանակի տեխնիկա, մարդկային ուժ էր կուտակվել: Լայնածավալ հարձակումն սկսվեց թե՛ Վարդենիսի, թե՛ Քարվաճառի ուղղությամբ, մենք պաշտպանվում էինք, որպեսզի խուսափենք մարդկային շատ զոհերից, նահանջել ենք ամբողջ ճակատով և մեզ ավելի հարմար դիրքեր ենք ընտրել, պաշտպանվել ենք այդ գծից, որպեսզի չկարողանան ներթափանցել Վարդենիս: Սասուն Միքայելյանը սկզբնական շրջանում, իհարկե եղել է, ընդհանուր նահանջի ժամանակ, երբ երկրորդ պաշտպանական դիրք էինք բռնել, արդեն այդտեղ չէր, ինքը զոհ էր տվել, տարան զոհվածին հուղարկավորելու: Էդ ժամանակ արդեն շատ ջոկատներ դուրս եկան վերակազմավորվելու: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am