Հայաստանը շահագրգիռ է և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը... Փաշինյան

Այսօր՝ դեկտեմբերի 6 - ին մեկնարկել է ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը: Նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով իր խոսքում նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը ինտեգրման ինստիտուտների կատարելագործման և համագործակցության նոր ուղիների և մեխանիզմների որոնման համար: «Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը: Աջակցում ենք ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղություններին 2019թ. և այն ջանքերին, որոնք ուղղված են ազատ առևտրի մասին պայմանագրերի աշխարհագրության ընդլայնմանը: ՀՀ կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո այդ պայմանագրերը կներկայացնի խորհրդարանին: Հարգելի՛ գործընկերներ, այսօր Հայաստանում տեղի են ունենում մեր հանրության կենսական բոլոր ոլորտներին առնչվող փոփոխություններ»,- ընդգծեց Փաշինյանը: