Նոր քրեական գործ, որն առնչվում է Լեւոն Սարգսյանին

Թիվ N զորամասի հատուկ նշանակության ռազմական ոստիկան-վարորդը տարիներ շարունակ աշխատանքի չի ներկայացել, փոխարենը՝ անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրենին Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույք ձեռք բերելու կամ իրացնելու և առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մեկ այլ հանցագործության՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից իշխանությունը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու վերաբերյալ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հատուկ նշանակության վաշտի հատուկ նշանակության դասակի ռազմական ոստիկան-վարորդը, ով հետագայում նույն զորամասում նշանակվել է որպես պահպանության և սպասարկման վաշտի պահպանության և սպասարկման դասակի ռազմական ոստիկան, շուրջ 14 տարի՝ 2004 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 17-ը, չի հաճախել աշխատանքի և չի կատարել աշխատանքային իր պարտականությունները։ Փոխարենը, վերջինս անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Լ. Սարգսյանին: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ համապատասխան ընթացք չեն տվել զինծառայողի աշխատանքի չհաճախելու հանգամանքին, ավելին՝ նրան վճարվել է աշխատավարձ, փոխհատուցվել արձակուրդի գումարը, իսկ 2018 թվականի մայիսի 17-ին հատկացվել արձակման նպաստ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով պահեստազոր արձակվելու կապակցությամբ : Քննության արդյունքներով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով , առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր: Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրենք լրացուցիչ։ ՀՀ քննչական կոմիտե

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am