Մոտենում ենք կուլմինացիային

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների քարոզարշավը սրընթաց էր, եւ կարճ տեւողությունը լրացուցիչ լարում ու նյարդայնություն հաղորդեց բոլորիս։ Վերջին 2 օրը, ըստ ամենայնի, կվերածվի գլադիատորական մարտերի, որի կուլմինացիան հեռուստաբանավեճն էր եւ դրանից մի քանի ժամ առաջ տարածված հեռախոսազրույցների գաղտնալսման 2-րդ սերիան։ Եթե առաջինի դերակատարներն ԱԱԾ եւ ՀՔԾ պետերն էին, ապա երկրորդում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Առաջին հայացքից, իհարկե, ոչ մի արտառոց բան չեն խոսում զրուցակիցները։ Մանավանդ, տրորված ու ոչնչացված իրավական համակարգով երկրում նորմալ է համարվում, որ ԱԱԾ պետը զեկուցում է երկրի ղեկավարին Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործերի ընթացքի, կալանքի, դատավորի հետ խոսակցության, ՀԱՊԿ քարտուղարին ձերբակալելու հետ կապված ռուսական արձագանքի եւ հարակից թեմաների մասին։

Շարքային շատ քաղաքացիներ երեկ իրենց սիրելի իշխանություններին վերաբերող այդ ձայնագրությանը հենց այդպես էլ արձագանքում էին՝ «ի՞նչ ա եղել որ», «վարչապետ ջան, դուխով, ՀՀԿ-ն խուճապի մեջ ա» եւ այլն։ Իրոք՝ ի՞նչ է պատահել․ ընդամենը պարզվել է, որ մեզանում, այնուամենայնիվ, դատավորները զանգում եւ զանգվում են, ճշտում իրենց անելիքը, իսկ դատական նիստի ընթացքը՝ կալանքի սանկցիա տալը, գրավ կիրառելը, խափանման միջոց ընտրելը ոչ թե քրեական հետապնդում իրականացնող մարմնի կամ դատարանի իրավասությունն է, այլ բարձր իշխանության։ Որ հանցագործին «պատժելիս» այդ իշխանությունը ռուսական արձագանքն է հաշվի առնում, այսինքն՝ քաղաքական գործոնը։ Որ ԱԱԾ պետը համոզում է վարչապետին չկալանավորել ինչ-որ մեկին, իսկ դատավորը կանի՝ «ոնց կասեն»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am