Քանի տոկոս ձայն կստանան քաղաքական ուժերը

«GALLUP International association»- ը  դեկտեմբերի 1-ից 4-ն «Նախընտրական ճեպընթաց` վերջին կանգառ» խորագրով ուսումնասիրություն է անցկացրել   1100 քաղաքացիների շրջանում: «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին տեղյակ են հարցվածների 99.5%, ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9, նշել են 91.4%:Ովքեր են մասնակցում խորհրդարանական ընտրություններին, քաղաքացիների 86.6%-ը նշել է «Իմ քայլին», 63.4%՝ ԲՀԿ-ին, 55.5%՝ ՀՀԿ-ին, ավելի քիչ նշել են ՀՅԴ-ին, «Լուսավոր Հայաստանին», որը սակայն ճանաչողության առումով ամենամեծ աճն է գրանցել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց «GALLUP International association»-ի Հայաստանում անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը: Քարոզարշավին հետևել է քաղաքացիների 66.8%: Թե ո՞ր ուժի քարոզարշավին են հանդիպել, քաղաքացիների մեծամասնությունը նշել է «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», ՀՀԿ-ն, ամենաքիչը քաղաքացիները հանդիպել են «Ազգային առաջընթաց» կուսակցության քարոզարշավին: Քաղաքացիներն առավելապես շատ քարոզարշավին հետևել են հեռուստացույցով, բակերում հանդիպումների, ֆեյսբուքի միջոցով, ընդ որում՝ տպագիր մամուլը ամենաքիչն է: Հարցվածքների 48 %-ը ծանոթացել է նախընտրական ծրագրերին՝ առավելապես «Իմ քայլի», ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի», և ծանոթացել են առավելապես հեռուստացույցով, ամենաքիչը՝ տպագիր մամուլով: Հեռուստաաբանավեճերին քաղաքացիները ևս ամենաշատը հետևել են հեռուստատեսության և կայքերի միջոցով, բայց բանավեճերն առավելապես դրական են գնահատվել: «Մեր կանխատեսումով՝ քաղաքացիների շուրջ 70%-ն է մասնակցելու ընտրություններին:«Իմ քայլ»՝ 69.4 %, ԲՀԿ՝ 5.7%, «Լուսավոր Հայաստան»՝ 3.8 %, «Սասնա ծռեր»՝ 1.4%, ՀՀԿ՝ 1.3%, ՀՅԴ՝ 1.2%, ՄԵՆՔ՝ 0.8%, ՕԵԿ՝ 0.4%, ՔՈ՝ 0.3%, «Ազգային առաջընթաց»՝ 0.1%, Քրիստոնեադեմոկրատական կուսակցություն՝ 0.0%: Հարցվածքների 8.7% հրաժարվել է պատասխանել, 7% դժվարացել է պատասխանել»,- ասաց Ա.Նավասարդյանը: «Թե ռեյտինգային թեկնածուները որքանո՞վ լավ աշխատեցին և որքանո՞վ կկարողանան ավելացնել իրենց կուսակցությունների ցուցանիշները, ցույց կտան ընտրությունների արդյունքները»,- ասաց Ա.Նավասարդյանը՝ հավելելով, որ հաշվի առնելով սխալանքն ու պատասխանել հրաժարվածներին, ապա ԱԺ կանցնեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն, ԼՀ-ն, իսկ ՀՀԿ-ի հարցը շատ անորոշ է: Նա նշեց, որ էկզիտ փոլ չեն անցկացնելու: Նրա խոսքով՝ 2012թ. են անցկացրել էկզիտ փոլ և շատ մոտ արդյունք են ստացել, բայց դրանից հետո «Գելափ ինթերնեյշնլը» չի անցկացրել էկզիտ փոլ: Անդրադառնալով երեկվա բանավեճին՝ Ա.Նավասարդյանը նշեց, որ չի կարող, թե դրանք ամենազդեցիկն էին, սակայն ամենակարևորն էին այն առումով, որ առաջին դեմքերն էին մասնակցում և մոտ 3.5 ժամ տևեց: Նրա կարծիքով՝ երեկվա բանավեճը կարող է ազդել, բայց հաշվի առնելով, որ ընդամենը 2 օր է մնացել, ազդեցությունը շատ մեծ չի լինի:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am