Արտագնա աշխատանքի մեկնած ջավախահայերից շատերը վախենում են վերադառնալ հայրենիք

«168 Ժամը» քաղաքացիներից ահազանգ-նամակ էր ստացել ջավախահայերի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների խնդրի մասին։ «Արդեն 10-15 տարի Ջավախքի հայ տղամարդիկ Ռուսաստան արտագնա աշխատանքի (խոպան) մեկնելու համար ստանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ ըստ էության դառնալով երկքաղաքացիներ։ Դա արվում էր այն պատճառով, որ ռուս-վրացական հակամարտության արդյունքում չեղարկվեց Ռուսաստան Վրաստանի քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելելու ռեժիմը, և Վրաստանի քաղաքացի ջավախահայերի համար առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու միակ տարբերակը դարձավ հայկական քաղաքացիություն ստանալը։ Սակայն այժմ լուրեր են շրջանառվում, որ Հայաստան մուտք գործած երկքաղաքացի ջավախահայերը երկիր մտնելու հետ կապված լուրջ խնդիր ունեն, քանի որ իշխանությունները նրանց առջև պայման են դնում՝ կամ որպես ՀՀ քաղաքացի վերջիններս պետք է ծառայեն ՀՀ զինված ուժերում, կամ կդատապարտվեն։ Կռվանն այն է, որ ջավախահայ տղամարդիկ, լինելով ՀՀ քաղաքացիներ, չունեն զինվորական գրքույկներ: Այս լուրերը խուճապ են առաջացրել ջավախահայերի շրջանում, և նրանցից արտագնա աշխատանքի մեկնած շատերը վախենում են վերադառնալ։ Սա մեծագույն վտանգ է իր մեջ պարունակում, որովհետև դա նշանակում է, որ ոչ մի ջավախեցի Հայաստան չի մտնի՝ այսպիսով սպառնալիք ստեղծելով Ջավախքն ինքնակամ վրացիներին հանձնելու հեռանկարի մասով։ Լուրեր են շրջանառվում նաև, որ 5000 ջավախահայ տղամարդիկ Հայաստանի իշխանությունների կողմից գտնվում են հետախուզման մեջ բանակից խուսափելու մեղադրանքով, իսկ 20 հոգու էլ արդեն ձերբակալել են նույն այդ մեղադրանքով»,- ահազանգում էր քաղաքացին։

«168 Ժամն» այս ահազանգի իսկությունը փորձեց ճշտել ՀՀ Ոստիկանությունից, ապա՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ տեղեկացրեց, որ նման խնդրով զբաղվում է ՀՀ  քննչական կոմիտեն, քանի որ խոսքը վերաբերում է Քրօր 327 հոդվածին (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը)։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց տեղեկությունը։ «Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ բացառում»,- ասաց նա։ ՀՀ  քննչական կոմիտեից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ կան Ջավախքից քաղաքացիներ, որոնք խուսափել են բանակից, բայց հերքեցին, թե կան ձերբակալվածներ։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am