Նպատակ է հետապնդվում ազդել և ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի ներքին համոզմունքի վրա. Արա Մինասյանի փաստաբանների հայտարարությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի փաստաբանները ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության վերաբերյալ հայտարարություն են տարածել։ «Այսօր առավոտյան ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն ներկայացնելով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի անհատական բանկային տվյալներին վերաբերող տեղեկատվություն՝ զուգորդված համապատասխան լուսանկարներով: Քննչական կոմիտեի գործողությունները ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքը մանիպուլացնելու և հանրությանը մոլորեցնելու փորձ, հակառակ դեպքում անհասկանալի է՝ ինչու է իրավապահ մարմինը հրապարակել Արա Մինասյանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների և բանկային պահատեղիների պարունակության մասին տվյալներ, երբ քննվող քրեական գործով պրոֆեսոր Մինասյանին ընդհանրապես չի վերագրվում կամ մեղսագրվում պետական սեփականություն հանդիսացող որևէ դրամական միջոց իր կամ այլ ֆիզիկական անձի սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ գործողություն կամ հանգամանք: Առկա չէ որևէ ապացույց կամ տվյալ, առ այն, որ պրոֆեսոր Մինասյանը տիրացել է պետական սեփականություն հանդիսացող որևէ գույքի կամ դրամական միջոցի: Եթե նման փաստեր իրավապահ մարմինն ունենար, ապա անկասկած, դրանք ներկայացրած կլիներ սույն գործի վերաբերյալ տարածած այս և մյուս հաղորդագրություններում: Ավելին, անընդունելի է համապատասխան տեղեկությունների և լուսանկարների հրապարակումը նաև այն պատճառով, որ բանկային պահատեղիներում առկա գույքային միջոցները ձեռք են բերվել մինչև 2014 թվականը, և հետևաբար, առկա չէ որևէ ողջամիտ կապ նշված միջոցների և քննվող քրեական գործի միջև: Հետևաբար, քրեական գործի քննության այս փուլում համապատասխան լուսանկարների տարածումը բացառապես նպատակ է հետապնդում խեղաթյուրելու իրականությունը և ստվերել բժիշկ Մինասյանի հեղինակությունը: Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս բովանդակության հաղորդագրության տարածումը դիտարկում ենք որպես ճնշում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վրա, որտեղ ներկայում քննվում է Առաջին ատյանի դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը: Քննչական կոմիտեի հաղորդագրության տարածումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am