Լսում ես այդ գաղտնալսված խոսակցությունը ու համոզվում, որ Հայաստանն իսկապես միայն Աստծո հույսին է մնացել

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Այո, պետական անվտանգության սպառնալիք է, երբ ինչ-որ մեկը կամ որեւէ կազմակերպություն կարող է այդպես գաղտնալսել պետության ղեկավարի, հատուկ ծառայության տնօրենի հեռախոսային խոսակցությունները: Բայց հրապարակված այդ խոսակցությունների բովանդակությունը բազմապատիկ ավելի մեծ խայտառակություն են: Պարզ է, իհարկե, որ գաղտնալսված, բնականաբար, նաեւ որոշակի չափով տեխնիկապես մշակված այդ լսանյութի հրապարակումը պատահականություն չէր, հստակ հաշվարկված քայլ էր՝ հարուցելիք արձագանքով հանդերձ: Իսկ բուն խոսակցությունների բովանդակությունն ուղղակի խայտառակություն է: Ավելին՝ վերահաստատվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը քննած եւ կալանքի որոշում տված դատավորի կողմից ԱԱԾ տնօրենի հետ քայլերը համաձայնեցնելու, այդ ամենն իր հերթին հենց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու առանցքային իրողությունը, որն, իբր թե հերքվել էր, դատավորն էլ գրեթե երդվում էր, թե ոչ մի զանգ, ոչ մի բան, ԱԱԾ տնօրենի մասին էլ՝ չասենք: Լսում ես այդ գաղտնալսված խոսակցությունը ու համոզվում, որ Հայաստանն իսկապես միայն Աստծո հույսին է մնացել: Հրաշք է, որ դեռ արդեն եղածից ավելի մեծ աղետի մեջ չենք ընկել: Հրաշք: Խնդրեմ, «հիացեք» վարչապետի պաշտոնակատար ու, դատելով դեպքերի ընթացքից՝ հավանական հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, իր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «խոսքուզրույցի» բարձր մակարդակով ու խայտառակության ոչնչացնող աստիճանով»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»-ի՝ այսօրվա համարում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am