Շիրակի մարզում կադրային ջարդ է իրականացվում

Մարալիկի բնակիչ Միշա Ժաժոյանը բաց նամակ է հրապարակել, որում ահազանգում է, որ, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, որ պրոֆեսիոնալ մասնագետները շարունակելու են աշխատել, Շիրակի մարզում, այնուամենայնիվ, կադրային ջարդ է իրականացվում, և, որպես դրա ապացույց, ներկայացնում է «Մարալիկի առողջության կենտրոն»-ի տնօրենի հետ կապված դեպքերը: Բաց նամակի տեքստն ամբողջությամբ կարդացեք ստորև: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ կադրային ջարդ չի լինելու և լավ մասնագետները շարունակելու են աշխատել՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից և տարիքից: Սակայն Շիրակի մարզում անտեսել են այդ պատգամը: Համոզվելու համար դիտարկենք «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի հետ կապված դեպքերը: Սուսաննա Պետրոսյանը 2007 թ. ստանձնել է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնն՝ իր ուժերով հաղթելով այդ պաշտոնի համար անցկացրած մրցույթում: Ծնելիության ցածր մակարդակի պատճառով կենտրոնն աշխատել է վնասով: 2018 թ. սկզբից Սուսաննա Պետրոսյանն իրականացրել է իր կողմից մշակված կենտրոնի ֆինանսական առողջացման ծրագիրը, որի արդյունքում կենտրոնի 12 միլիոն վնասը կես տարվա ընթացքում նվազել է մինչև 3 միլիոնի: Թավշյա հեղափոխությունից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը, ցանկանալով իրականացնել իր կադրային քաղաքականությունը, որոշում է փոխել «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենին: Դրան հաջորդել են դեպքերի հետևյալ հերթականությունը. 11 հունիսի - երեկոյան «Հորիզոն» հեռուստաալիքով ելույթ է ունենում Շիրակի մարզպետը և ասում է, որ կան կոռուպցիոն երևույթներ «Մարալիկի առողջության կենտրոնում»; 12 հունիսի - առանց նախազգուշացման՝ ստուգման նպատակով, «Մարալիկի առողջության կենտրոն» է գալիս աուդիտը: Այսինքն կոպիտ խախտվել է «անմեղության կանխավարկածը» (որի մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է), սկզբում հրապարակայնորեն ասում են, որ կա կոռուպցիա, հետո գալիս են ստուգելու: 12 - 18 հունիսի - աուդիտը ստուգում է իրականացնում նաև նախկինում նույն աուդիտի կողմից ստուգված ժամանակահատվածը: 20 հունիսի - աուդիտը ներկայացնում է ստուգման հաշվետվությունը «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրեն Սուսաննա Պետրոսյանին: Տնօրենը ծանոթանում է և ասում, որ ունի առարկություններ: Աուդիտն ասում է, որ առարկությունները «Բացատրությունների» տեսքով տնօրենը գրավոր թող ներկայացնի իրենց՝ հունիսի 25-ին: 25 հունիսի - «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը «Բացատրությունները» ներկայացնում է աուդիտին: Աուդիտը պատասխանում է, որ դա իրենց պետք չէ, քանի որ հունիսի 21-ին ստուգման հաշվետվությունն ուղարկել են դատախազություն: «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը փորձում է իր «Բացատրությունները» հանձնել մարզպետին և կրկին մերժում է ստանում: «Բացատրությունները» ոչ մեկին չէր հետաքրքրում, քանի որ վճիռն արդեն կայացված էր: Հունիսի վերջ - հուլիսի սկիզբ - դատախազությունը գործը ուղարկում է Մարալիկի ոստիկանություն: Ոստիկանությունից հետաքննիչ է գալիս և ասում, որ չարաշահումները կազմում են ընդամենը 200 000 դրամ (50000-ը բենզինն առանց տենդերի գնումն է, 150000-ը արձակուրդից վերադարձը), եթե տնօրենը դա ընդունի գործը կկարճվի: Տնօրենը համաձայն չլինելով, սակայն գործը կարճելու համար ընդունում է այդ չարաշահումները: Սակայն մարզպետին գործերի այսպիսի ընթացքը դուր չի գալիս, քանի որ գումարը շատ փոքր է: 6 հուլիսի - Ոչ միայն գործը չի կարճվում, այլ հեռուստացույցով դատախազը հայտնում է, որ ոստիկանության քննության արդյունքում պարզվել է, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը յուրացրել է 1 200 000 դրամ: Այդ առումով հարուցվել է քրեական գործ և գործն ուղարկվել է քննչական մարմիններին: Հարց է ծագում, այդ ինչ 1200 000 դրամ է, որի մասին հետաքննիչը ոչինչ չէր ասել: Պարզվում է տնօրենը մասնագետ չունենալու պատճառով ստանձնել է նաև նարկոլոգի պաշտոնը, որի իրավունքը չուներ (քանի որ Մարալիկը քաղաք է, եթե գյուղ լիներ՝ իրավունք կունենար): Այդ պաշտոնի աշխատավարձի հանրագումարը կազմել է 1 200 000 դրամ: Սակայն այդ աշխատավարձի դիմաց տնօրենն աշխատանք է կատարել, օրվա ցանկացած պահին ճանապարհային ոստիկանների պահանջով ստուգել է վարորդների սթափության աստիճանը, եղել են բազմաթիվ կանչեր, որոնք գրանցված են ոստիկանության և «Մարալիկի առողջության կենտրոնի» մատյաններում: Այսինքն այդ գումարը ոչ թե յուրացվել է, այլ դրա դիմաց ծառայություն է մատուցվել, աշխատանք է կատարվել: Այսպիսով Մարզպետի ճնշման տակ դատախազությունը շինծու քրեական գործ է հարուցել: 23 հուլիսի - «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենը էլ. փոստով մարզպետարանից գրավոր ստանում է պայմանագրի լուծման մասին ծանուցագիր: «Մարալիկի առողջության կենտրոնի» ատամնաբուժ Վռամ Մելիքյանը նշանակվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» ժամանակավոր պաշտոնակատար, մինչև մրցույթով նոր տնօրեն ընտրելը: Անցան ամիսներ: 7 նոյեմբերի - անցկացվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթը: Հանձնաժողովը կազմված է 7 անդամներից 1. Հանձնաժողովի նախագահ Վարդան Գրիգորյան (մարզպետի տեղակալ) 2. Հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյան (մարզպետի խորհրդական) 3. Հանձնաժողովի անդամ Էմմա Պալյան (մարզպետի օգնական) 4. Հանձնաժողովի անդամ Արամ Անտոնյան (Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ) 5. Հանձնաժողովի անդամ Լիլիթ Գորգինյան (Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ) 6. Հանձնաժողովի անդամ Կարեն Բադիշյան (Զարգացման ծրագերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ) 7. Հանձնաժողովի քարտուղար Զորիկ Խաչատրյան (Հողաշինության և հողօգտագործման բաժինհողային պետական տեսչության բաժնի պետ) Մրցույթի հանձնաժողովում ընդգրկված չէ առողջապահության բնագավառի ներկայացուցիչ, որը, ըստ ՀՀ կառավարության 992-ն որոշման, պարտադիր է: Մասնակցում են Սուսաննա Պետրոսյանը, Վռամ Մելիքյանը, Հակոբ Դարբինյանը: 1-ին փուլի մրցույթի արդյունքներն են (անցողիկ բալը՝ 90 %). - Վռամ Մելիքյան - հարցերի 78 % պատասխան - Հակոբ Դարբինյան - հարցերի 98 % պատասխան - Սուսաննա Պետրոսյան - հարցերի 100 % պատասխան: Սուսաննա Պետրոսյանը և Հակոբ Դարբինյանն անցնում են երկրորդ փուլ: 2-րդ փուլի մրցույթի արդյունքներն են (անցողիկ բալը՝ 4 հարցի պատասխան). - Հակոբ Դարբինյան - պատասխանում է 2 հարցի - Սուսաննա Պետրոսյան - պատասխանում 4 հարցի: Հանձնաժողովը համարելով, որ Սուսաննա Պետրոսյանը 4-րդ հարցին լիարժեք չի պատասխանել որոշում է, որ մրցույթում հաղթող չի ճանաչվում: Սուսաննա Պետրոսյանը բողոքարկում է հանձնաժողովի որոշումը: Բողոքը ներկայացնելիս հանձնաժողովի անդամները, հատկապես նախագահը, հորդորում են չբողոքարկել, սպառնալիքներ են հնչեցնում, թե անկախ արդյունքներից իրենք իրենց կարծիքը չեն փոխելու: Պնդում են, որ Սուսաննան ամենալավ պատրաստվածն է, շատ լավ տիրապետում է գործող օրենքներին, ունի բազային մեծ գիտելիքներ և փորձ, բայց ավելի լավ է մասնակցի հաջորդ անգամ: Փաստորեն նպատակահարմար են գտնում, որ «Մարալիկի առողջության կենտրոնում» շարունակի աշխատել, նույնիսկ առաջին փուլը չհաղթահարած, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: 12 նոյեմբերի - կայանում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովը նիստը: Հանձնաժողովը բաղկացած էր 4 հոգուց, որից 2-ը Առողջապահության նախարարությունից էին, մյուս 2-ը մարզպետարանից: 13 նոյեմբերի - «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովի որոշման հիման վրա Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը Սուսաննա Պերոսյանին ճանաչում է 2-րդ փուլի հաղթող և նոյեմբերի 15-ին նշանակում է 3-րդ փուլ: 15 նոյեմբերի - անցկացվում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի մրցույթի 3-րդ փուլը: Սուսաննա Պետրոսյանը ներկայացնում է «Մարալիկի առողջության կենտրոնի» զարգացման ծրագիրը: Հանձնաժողովը ծրագրում խնդիրներ չի հայտնաբերում, սակայն որոշում է չճանաչել Սուսաննա Պետրոսյանին հաղթող: Հանձնաժողովի 7 անդամներից 5-ն անհիմն դեմ են քվեարկում: Ակնհայտ է, որ հանձնաժողովը «պատվեր» է կատարում, քանզի. 1. առողջապահության բնագավառի ներկայացուցիչը կրկին ներկա չէ՝ առողջապահության զարգացման նախնական ծրագիրը որակավորելու համար 2. չկան այլ ծրագրեր՝ համեմատելու համար, և դեմ քվեարկելու որևէ պատճառ չկա Հանձնաժողովի նախագահը՝ Վ. Գրիգորյանը, նիստից հետո, Սուսաննա Պետրոսյանի հարցին պատասխանում է, որ իրենք դեմ չեն ծրագրին, սակայն մերժել են, քանի որ դեմ են 2-րդ փուլի բողոքը քննող հանձնաժողովի որոշմանը: Հետաքրքիր մեկնաբանություն: Սուսաննա Պետրոսյանը բողոքարկում է հանձնաժողովի որոշումը: 26 նոյեմբերի - կայանում է «Մարալիկի առողջության կենտրոնի» տնօրենի պաշտոնի մրցույթի 3- րդ փուլի մասնակցի բողոքը քննող հանձնաժողովը նիստը: Հանձնաժողովը բաղկացած էր 6 հոգուց, որից 3-ը Առողջապահության նախարարությունից էին, մյուս 3-ը մարզպետարանից: Մեր տվյալներով հանձնաժողովն ընդհանուր հայտարարի չի եկել (3 կողմ, 3 դեմ) և թողել է որոշումը մարզպետի հայացողությանը: 27 նոյեմբերի - Մարզպետի փոխարինող, նույն ինքը հանձնաժողովի նախագահ՝ Վ. Գրիգորյանը, որոշում է կայացնում հանձնաժողովի որոշումը թողնել անփոփոխ: Եթե չկային շահադիտական նպատակներ, ինչու՞ մերժեցին իր հետ մրցակից չունեցող 22 տարվա փորձառու տնօրենին: Այսպիսին է Շիրակի մարզպետարանում կադրային քաղաքականությունը՝ ամեն գնով (օրինական և ոչ օրինական) հասնել իրենց ուզածին, ինչը դժգոհության մեծ ալիք է առաջացրել: Միշա Ժաժոյան Մարալիկի քաղաքացի

դիտվել է 663 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am