Գլուխ կամ ձեռք կտրելով՝ դեռևս ոչ ոք հաջողության չի հասել.Վիգեն Սարգսյանը՝Փաշինյանին

 «  Կարևոր է օրենք ու թափանցիկ մեխանիզմներ ունենալը, այլապես մեծ վտանգներ են լինելու: Առաջին  վտանգը վերադարձվելիք գումարներն են, ունեցվածքը և այլն, որոնք անպայման հետ են բերվելու տարբեր միջազգային ատյաններով, և դա անխուսափելի է: Բացի այդ, ըստ Վիգեն Սարգսյանի, պետք է հասկանալ շատ պարզ բան:  Թեև ընտրություններից առաջ շատ զվարճալի է հայտնի մարդկանց փռել ասֆալտին՝ ձեր լեզվամտածողությունը օգտագործելով կամ ծեփել պատին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ երբ որ դա եք անում այդ մակարդակում, թաղային ոստիկանն անպայման գնալու է, ասի՝ այս գարաժն էլ ինձ տուր էլի, ինչ կլինի, համ էլ լավ կնայեմ քեզ, ու անպայման մեկը տալու է գարաժ, բնակարան, մեքենա, ու դրա մասին ձեր օգնականները չեն ասելու, և դուք չեք իմանալու, և դրա համար խնդրում եմ հետևողական ու ուշադիր լինել»,-  Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ ընտրություններին մասնակից ուժերի ցուցակները գլխավորողների նախընտրական բանավեճին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը՝դիմելով Նիկոլ Փաշինյանին:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ գլուխ կտրելով կամ ձեռք կտրելով դեռևս ոչ ոք հաջողության չի հասել: «Երկրներ կան, որտեղ գնդակահարում են, բայց մեկ է՝ կոռուպցիան մնում է»,-ասաց նա: «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք ոչ գլուխ են կտրել, ոչ ձեռք են կտրել, ոչ էլ գնդակահարել են և ոչ էլ պատրաստվում են դա անել: «Ինչ վերաբերում է ասֆալտին փռելուն և պատերին ծեփելուն, ինչպես հայտնի է, այսօր ասֆալտին փռում են բացառապես օրենքով սահմանված կարգով, և դա հայտնի իրողություն է»,-ասաց նա: «Կուլտուրական»,- հեգնեց Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօրվա օրենսդրությամբ այն հարցերը, որոնք վերաբերվում են հարկային վճարումներին, օրենքը նախատեսում է, որ պետության ունեցած հարկային պարտքը փակվեց, գործը կարճվում է անմիջապես, և նաև վերադարձվում է գույքը օրենքով: Ըստ նրա՝ այսօր Մանվել Գրիգորյանի 40 միավոր գույք ՀՔԾ-ի միջնորդության հիման վրա ՏԻՄ-երը դիմելու են դատարան և մրցույթի չեղարկման հարցը բարձրացնեն, քանի որ մրցույթ չի եղել:
Արցախի խնդրի լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդները նախ եւ առաջ տեսնում են տնտեսությունն ու բանակը զարգացնելով,անդրադառնալով Արցախի հարցի լուծմանը ասաց Վիգեն Սարգսյանը և հիշեցրեց, որ իրենք նոր կառավարությանը թողել էին բանակի արդիականացման 7–ամյա ծրագիր, որտեղ ամիսներով նշված են անելիքները։ Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ Փաշինյանի կառավարությունը շարունակում է իրենց այդ ծրագիրը։ «Ես իսպառ բացառում եմ հնարավորությունը, որ կարելի է բանակ ամրապնդել ու Արցախի խնդրի լուծման բարենպաստ պայմաններ ստանալ՝ «լիֆտում» բանակցություններից հետո՝ Ալիեւին իմաստուն, թե կիրթ մարդ անվանելով, իսկ սեփական սպայական կազմի եւ Արցախի ղեկավարության հետ սպառնալից տոնով խոսելով։ Ես կարծում եմ՝ դա մեծ վտանգ է, եւ մենք պետք է կարողանանք շատ արագ փոխել վիճակը ընտրություններից հետո, հակառակ դեպքում՝ կունենանք լուրջ վտանգներ ու սպառնալիքներ։ Ես կարծում եմ՝ այս ընթացքում մենք լուրջ սխալներ ենք թույլ տվել, ամենամեծը, ըստ իս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելն է եղել, եւ այսօրվա ձեր հեռակա բանավեճը ՌԴ ԱԳ մամուլի խոսնակի հետ պատիվ չի բերում եւ օգուտ չի բերում։ Բացի դրանից, ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու եւ մեր գործընկերներին բացատրելու, թե որն է այն կարմիր գիծը, որ մենք չենք կարող անցնել»,– ասաց Վիգեն Սարգսյանը։
 

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am