Գեղարքունիքի մարզում միսկրծոցի է

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քարոզչական վերջին շաբաթում էլ ավելի է սրվել պայքարը ոչ միայն «Իմ քայլի» ու ՀՀԿ-ի միջեւ, այլեւ «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների, որոնք փորձում են մարզերում «տոկոսներ խփել», որ մնան մարզպետ կամ բարձր պաշտոններ ստանան։ Պայքարն առավել անողոք է Շիրակի մարզում՝ Ֆելիքս Ցոլակյանի եւ մարզպետ Կարեն Սարուխանյանի միջեւ: Գեղարքունիքի մարզում եւս միսկրծոցի է։ Պայքարը գլխավորում է նախկինում առաքիչ, բնապահպանության նախկին փոխնախարար, այժմ մարզպետ Գնել Սանոսյանը, որն անում է ամեն ինչ՝ մարզպետի պաշտոնը պահելու համար, սակայն առաջադրված նրա 2 տեղակալները, որոնցից մեկը եղել է Սեւանի «Բոհեմ» ռեստորանում մատուցող, նույնպես լուրջ ակնկալիքներ ունեն։ Նրանցից մեկն Արարատ Միրզոյանի մարդն է եւ պայքարի մեջ է մտել ապագայում մարզպետ դառնալու «տեսլականով»։ Ի դեպ, Միրզոյանի գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանը եւս այս տարածքում է առաջադրված։ «Միրզոյանը թիմ է ձեւավորում՝ գրեթե բոլոր ընտրատարածքներում մարդիկ ունի»,- ասաց մեր աղբյուրը։ Լուրջ պայքար է ծավալել նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, այսօր Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչ Վարազդատ Կարապետյանը, որը փոքր եւ միջին բիզնեսին վարկ տվողներից է, եւ, իհարկե՝ Թագուհի Թովմասյանը, որին աջակցում է իր խմբագրած թերթը՝ «Ժողովուրդը»։ Սակայն «ամենահետաքրքիր» ռեյտինգայինը Գեղարքունիքում Դավիթ Սանասարյանի տեղակալ, Փաշինյանի խորհրդականի երկվորյակ եղբայր Հայկ Սարգսյանն է․ «Նա կտանի մարզի ձայների առյուծի բաժինը՝ լիարժեքորեն օգտագործում է վարչական լծակները, համայնքապետերն էլ հիմնականում իր օգտին են աշխատում»։ Իսկ ի՞նչ վիճակում է ՀՀԿ-ն մարզում։ «Շատ թույլ, ուժեղ են «Սասնա ծռերը», եւ ըստ ամենայնի՝ իշխանությունները նրանցից են ուզում «մաքրել» Գեղարքունիքը՝ մասնակիցների նման բատալիոն նետելով մարզ»։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am