Ես չեմ կարողանում կեղծ տեքստեր գրել ու արտասանել. Սուրեն Սահակյան

ՔՈ առաջին համար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկվա նախընտրական բանավեճին։ Հիշեցնենք, որ նա բանավեճի այս ֆորմատն անվանել էր անարդյունավետ. Հարգելիներս, քանի որ մեր կուսակցության հիմնական ընտրողը մեծ հավանականությամբ գրանցված ա նաև ՖԲ-ում, ուստի հարկ եմ համարում պատասխանել երեկվա բանավեճի հետ կապված նրանց կողմից հնչեցված մի քանի խումբ քննադատությունների։ Կարող եք սա ընդունել նաև որպես հանրային հաշվետվություն ։) Քրտնելու մասին․Վերջին օրերին ես վատառողջ էի և թե՛ դեկտեմբերի 2-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցին, թե երեկվա բանավեճին գնացել էի բարձր ջերմությամբ, բայց նախօրոք ջերմիջեցնող դեղ էի օգտագործել, որ ընթացքում լարվածությունից այն ավելի չբարձրանա։ Ինքս անկարող եմ հաշվարկել, թե երբ կազդի դեղը… մեկ 20 րոպեից ա ազդում, մեկ՝ մի ժամից։ Բացի դա, ստուդիայում վառվող լույսերից բավականին շոգ էր, զարմանում եմ, թե մյուսները ոնց էին դիմանում փողկապներով ։) Հռետորական տաղանդի մասին․Ինձ ճանաչողները կվկայեն, որ առօրյա շփման մեջ խոսքի խնդիր չունեմ։ Միակ խնդիրը ցածր ձայնն ա, որը համարյա երբեք չեմ բարձրացնում։ Երբ ինձ թվում ա, թե գոռում եմ, մարդիկ ասում են, որ սկսեցի նորմալ խոսել ։) Բայց ես ուշադրության կենտրոնում լինել չեմ սիրում ու դրա համար մեծ հոգեբանական խնդիր ա, երբ բոլոր տեսախցիկներն ու բոլորի ուշադրությունը կենտրոնանում ա իմ վրա։ Գուցե հենց դա ա նաև պատճառը, որ լայն հանրության մոտ իմ այս կամ այն նախաձեռնությանը մասնակցության և դրա չափի մասին քիչ տեղեկություն կա։ Բայց դա հաղթահարելի խնդիր ա, որը վստահ եմ, կարծ ժամկետում կհաղթահարեմ։ Ներողություն, եթե դրա պատճառով որևէ մեկի հույսերը չեմ արդարացրել ։) Բուն բանավեճի մասին․Քարոզարշավի 10 թանկ օրերից վերջին 7-ը ես բոլոր հարցազրույցներում պնդում եմ բովանդակային բանավեճերի անհրաժեշտության մասին և մենք հենց այդպես էինք պատկերացնում հետհեղափոխական առաջին նորմալ ընտրությունները։ Փոխարենը մենք ստացանք վիճակ, երբ ամբողջ տեղեկատվական դաշտը հեղեղված էր երկու ուժերի փոխադարձ վիրավորանքներով և մեդիա դաշտին առանձնապես չէին էլ հետաքրքրում այլ բաներ։ Ըստ էության, մեզ ծրագրերով ճանաչելի դարձնելու մեր ենթապլանը ձախողվեց։ Պարզվեց՝ ծրագրերը շատ քիչ մարդկանց ա հետաքրքիր։ Ու դրանից հետո մեզ հրավիրում են Հանրային հեռուստատեսություն, հնարավորություն տալիս մի րոպե հարց տալ, 2 րոպե պատասխանել և 5 րոպե 11 հոգով քննարկել։ Ու դրա անունը դնում են ԲԱՆԱՎԵՃ։ Էս ֆորմատով ես մեր որևէ ծրագրի նախաբանը իսկի չեմ կարող ներկայացնել, ինչ մնաց ծրագրի շուրջ բանավեճ ծավալվի։ Ես ընդհանրապես որոշել էի բաց թողնել էդ փուլը և ընտրողների հետ շփման համար օգտագործել բացառապես ինձ հատկացված եթերաժամանակը։ Բայց ընթացքում (բանավելի կեսից) չկարողացա չմիջամտել Սահմանադրության հետ կապված հարցին և երբ հերթը ինձ հասավ, նաև հարց ուղղել։ Լռության մասին․հարգելի-սիրելիներ, ես օգտագործել եմ բացառապես ինձ տրամադրված ամբողջ ժամանակը։ Ավելին՝ ժամանակի սղության պատճառով բաց եմ թողել բավակնին էական մասեր թե՛ բացման խոսքում, թե՛ վերջնական ուղերձում, թե՛ բոլոր մասնակիցներին ուղղված հարցերի պատասխաններում։ Գուցե դուք կուզեիք, որ ես էլ, մյուսների նման ընդհատեմ մրցակիցներին, սարկաստիկ ռեպլիկներ անեմ նրանց հասցեին, վիրավորեմ, ինչը էսթետիկ առումով գուցե ավելի մեծ հաճույք պատճառեր։ Շատ լավ, բայց ես մի այլ հանձնառություն եմ վերցրել՝ որ առաջիկա տարիներին կգտնեմ մի ձև, որ բովանդակային բանավեճերի անցկացման համար այնպիսի հանրային պահանջ ձևավորվի, որ մյուս ուժերը գան մեր դաշտ, ոչ թե դուք ունենաք մի պոպուլիստ, անքաղաքավարի, անպոչ գդալի պես իրեն մեջ գցող հերթական թեկնածու։ Վստահ եմ, էս մոտեցումը եթե նույնիսկ հիմա դուր չգա, հետագայում այն նորմա կհամարվի և չի ողջունվի էսօրվա ֆորմատը։ Մի էական հանգամանք էլ կա։ Սովորաբար շատ խոսացողների խոսացածի կեսը մարդիկ չեն լսում կամ լուրջ չեն վերաբերվում։ Փոխարենը երբ մարդ եզակի անգամ խոսելու հնարավորություն ա խնդրում, բոլորը ուշադրությունը կենտրոնացնում են՝ լսելու ու հասկանալու, թե մարդ ինչ ա ասում։ Եվ ես դա զգացի երեկ, ինչը, անկեղծ ասած, ինձ չափազանց կաշկանդում էր վերոնշյալ պատճառով ։) Այնուամենայնիվ, շնորհակալություն քննադատության համար։ Շարունակե՛ք նույն ոճով ։) Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեծամասնություն կազմող դրական մեկնաբանությունների համար։ Այնտեղ հիմնականում նշվում ա ազնվությունը ու, այո՛, ես չեմ կարողանում կեղծ տեքստեր գրել ու արտասանել։ Ազնվությունն ու անկեղծությունը նույնքան անհրաժեշտ են մեր քաղաքականությանը, որքան թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Շնորհակալություն ։)

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am