Երկու բնակարան, ավտոմեքենա նվիրատվություն՝ փոխքաղաքապետի հայտարարագրում

«Փաստ» օրաթերթը գրում է.
Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է երկու բնակարան: Հայկ Սարգսյանը հայտարարագրել է նաև «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա:
Հայկ Սարգսյանը 2006–2018թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական վերահսկողության վարչությունում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար: Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 29–ին: