«Քաղաքական բանավեճի ժանրը թույլ նյարդերով մարդկանց համար չէ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական հեռուստաբանավեճերի հանդեպ հանրային հետաքրքրությունը վերջին շրջանում էականորեն աճել է: Այդ բանավեճերը դարձել են սովորական երևույթ, ավելին՝ քարոզարշավային ամեն օրվա ընթացքում առնվազն 2-3 բանավեճ է տեղի ունենում: Ակնհայտ է, սակայն, որ կան որոշակի խնդիրներ բանավիճային մշակույթում: Խոսքը ոչ այնքան դրանց խայտաբղետ ձևաչափերի մասին է, որքան մասնակիցների սպասելիքների ու ակնկալիքների:

Միանգամից պարզ է դառնում, որ տարիներ շարունակ բանավեճերի պրակտիկայի բացակայությունը հանգեցրել է մի վիճակի, երբ քաղաքական պրոցեսների կտրուկ հանրայնացմանը քաղաքական վերնախավը պատրաստ չէ, պատրաստ չէ հարմարվել հրապարակային քաղաքականության և դրա առանցքային մաս կազմող բանավիճային ֆորմատի խաղի կանոններին:
Պետք է արձանագրել, որ հեռուստատեսային բանավեճերն, ըստ էության, առանձին ժանր են, մեծ հաշվով՝ գեղարվեստական ժանր: Եվ այդ ժանրն ունի իր կանոնները, որոնցից առաջնայինը ոչ այնքան փաստերի ճիշտ և սխալ լինելն է, որքան համոզիչ և ներկայանալի խոսելը, վստահ պահվածքը, ամուր նյարդերը:
Ընդհուպ մինչև արտաքին տեսքի առանձին բաղադրիչներ կարող են վճռորոշ լինել այս կամ այն բանավեճում հաղթելու համար: Այն հանգամանքը, որ հրապարակային քաղաքականության մեջ առաջնայինը ոչ թե բովանդակությունն ու փաստերն են, այլ համոզիչ, արժանահավատ ներկայանալու ունակությունը, դրսևորվում է Նիկոլ Փաշինյանի օրինակով:
Ըստ այդմ, այն նեղսրտման դրսևորումները, թե բանավեճերում քիչ են փաստերը կամ կան փաստերի մանիպուլ յացիաներ, կամ փաստերով խոսողը պարտվեց մանիպուլյացիաներ անողին, պարզապես նշանակում են, որ Հայաստանում հեռուստաբանավեճերի ժանրը դեռևս նոր է ու անսովոր քաղաքական դերակատարների համար:
Մեծ հաշվով, եթե քաղաքական բանավեճերը լինեին փաստերի ճշգրտման, ծրագրերի ներկայացման, ինչպես նաև փորձագիտական ու ակադեմիական քննարկումների հարթակներ, ապա քաղաքականությամբ կզբաղվեին ու կհաջողեին բացառապես գիտնականները, փորձագետները ու քաղաքագետները: Ողջունելի է բանավեճի մշակույթի այսօրինակ տարածումը վերջին շրջանում: Միաժամանակ հասկանալի է, որ այս նոր երևույթին լիովին հարմարվելու համար ժամանակ է պետք: Մեդիադաշտը իր խնդիրը լուծում է՝ գտնելով ձևաչափեր բանավեճերի կազմակերպման համար: Հասարակությունն էլ իր վարքով ցույց է տալիս, որ հետաքրքրված է այդ ձևաչափերով: Հետևաբար հերթը արդեն քաղաքական դերակատարներինն է, որոնք փոխանակ նեղսրտելու, պետք է հասկանան այդ ժանրի առանձնահատկություններն ու կանոնները, ըստ այդմ, դառնալով այդ ժանրի, այդ խաղի մասնակից՝ ընդունեն և խաղան խաղի կանոններով: Այլապես կարող է ունենանք մի իրավիճակ, երբ քաղաքականությունն այլևս հրապարակային է, մեդիադաշտը պատրաստ է նման ձևաչափերին, բայց չկա բավարար ռեսուրս այդ հրապարակայնությունը կյանքի կոչելու համար, որովհետև, ասենք, ոմանք նեղսրտում են բանավեճերում ընդհատված լինելուց, մանիպուլացվելուց, փաստերի երկրորդվելուց և այլն: Քաղաքական բանավեճի ժանրը թույլ նյարդերով մարդկանց համար չէ»:

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am