«Աստիճանաբար հասկանում եմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փորձում իրենով ծածկել բանավեճային ողջ դաշտը». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թվում է՝ աստիճանաբար հասկանում եմ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը փորձում իրենով ծածկել ողջ բանավեճային դաշտը: Բայց դիմացինները սադրանքների և հռետորության մեծ դպրոց անցած ՀՀԿ-ականներ են, նոր երիտասարդները դեռ ոչ միայն փորձ չունեն, այլև, բնականաբար, չեն տիրապետում անցած դարձածին, որով ՀՀԿ-ականները հմտորեն ուղղորդում են բանավեճերի օրակարգն ու ընթացքը: Շատ հեշտ է այդ լաբիրինթոսում մոլորվելը, իսկ մոլորվելուց հետո՝ շփոթվելն ու «թելը կորցնելը»: Սա ամենևին չի նշանակում, որ երիտասարդները պատրաստ չեն. նրանք պարզապես չեն կարող միայն կարդալով տիրապետել գործերի այն նրբություններին, որոնց պատրաստմանը, ընթացքին, ընդունմանը ՀՀԿ-ականները մասնակցել են գործնականում, անձամբ և ինստիտուտով: Նրանց գիտելիքը գործնական և ինստիտուցիոնալ է, և նրանք շատ հեշտությամբ են կարողանում դրանց թելերով փաթաթել դեռևս գործնական իմացություն չունեցող երիտասարդներին: Տեսեք` որքան պատրաստ է Արսեն Թորոսյանը, և ինչ հանգստությամբ է իր դատողությունները կառուցում: Որովհետև թեկուզ քաղաքացիական դաշտում, բայց մասնակից է եղել ծրագրերի գործնական աշխատանքներին: Նա հանգիստ կարող է ցույց տալ, որ որոշ բաներ չգիտի, բայց իմացածն ամուր է, հաստատուն, որով խճանկարի մեջ հեշտ կողմնորոշվում է: Ոչինչ, կհամբերենք: Այդքան իմաստուն ՀՀԿ-ականները դողէրոցքի չափ վախենում են կոնկրետ և գործնական հարցերից, բայց նույնիսկ վախենալիս հարթակ են նետվում և իրենց ճաշակով վերակառուցում խոսակցության ընթացքը: Նրանց հիմնական խաղաքարտը պատասխանատվության, ամոթի և իմիջ կորցնելու տագնապի իսպառ բացակայությունն է: Տարիներով թքած են ունեցել հասարակական կարծիքի վրա, վերջին հինգ-վեց ամիսներին անցել են ամոթանքի այնպիսի հզոր տարափի միջով, որ այլևս դրանք չեն կարող ազդել նրանց վրա: Անամոթության իմունիտետ ունեն: Զսպվածությունը և պատասխանատվությունն այս դեպքում վատ խորհրդատուներ են: Գերգրգռված հանրապետականները ցուցադրում են իրենց զայրույթի և անպատասխանատվության ողջ կարողությունը, բայց չեն տեսնում, որ ամեն օր կորցնում են այն քիչը, որ կարող էին ունենալ: Նրանք պատրաստ չեն այն պարզագույն հարցին, թե ինչու և ինչպես մեր հասարակությունն ամեն օր ունեցավ ժողովրդագրական, ռեսուրսային, ֆինանսական, տնտեսական, նյութական, բարոյական, մշակութային, կրթական կորուստներ: Նրանք պատրաստ են աչք խոթել հինգ-վեց օլիմիպիական մեդալը` որպես երկրի մեծագույն ձեռքբերում, բայց սադրանքների կգնան, հենց որ նրանց հարց տրվի դպրոցը լքած աշակերտների թվի, վատ դասագրքրերի բովանդակության, դատարկված, անուսուցիչ դպրոցների մռայլության, պետական միջոցների անիմաստ վատնումով տապալված ուսուցիչների «վերապատրաստման», վաճառված դպրոցների և մանկապարտեզների մասին: Նրանց համար կրթության վրա ծախսված ամեն կոպեկ շնորհ է մեր հասարակությանը, ոչ թե ներդրում: Որովհետև կրթության վրա ծախսված ամեն կոպեկ նվազեցրել է ինչ-որ մեկի գրպանի հնարավոր պարունակությունը: Նրանք արդեն վաղուց են հայտարարել, որ մեր երկրի սահմանամերձ գյուղերի ծերացումը և մարդաթափությունը կառավարման խնդիր չէ և սպառնալիք չէ: Է՜հ, երբեմն կուզենայի դեմ դեմի կանգնել այդ մարդկանց հետ: Բայց ոչինչ, ես հավատում եմ մեր երիտասարդների կամքին: Ավելի լավ է սպասել նրանց աճելուն, քան դիմանալ մեր երկրի կործանման պատճառները «բացատրող», նույնիսկ դրան նպաստող սրանց կուշտ անտարբերությանը»:

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video) Եթե չտանք էդ տարածքները, վատ բան է լինելու․ Սասուն Միքայելյանի հակահայ, դավաճանական հայտարարությունը (video) Օգնենք, որ գլուխ հանեն առաջադրված 19 ուժերի լաբիրինթոսում Բան չի մնացել, որ Նիկոլը չպղծի․ ժառանգներով չեն ներվելու, տեղ էլ չի թողել․ Աշոտյան (video) Հայաստանը պետք է հանձնառու լինի իր իսկ հռչակած Անկախության հռչակագրին․ Արամ Վեհափառ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել․ ՆԳՆ ՀՀ իշխանությունները ոչ թե սխալ են անում, այլ դա թուրք-ադրբեջանական քաղաքական գծի շարունակությունն է Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան Եթե TRIPP-ը տարբեր պատճառներով չիրականացվի, Բաքուն բնականաբար գալու է իր «Զանգեզուրի միջանցքի» ետևից «Իրավունք». Երբ և ինչպես է Աննա Հակոբյանը վերադարձել կառավարական կեցավայր Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազությանը․ «Հրապարակ» ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» Օնիկ Գասպարյանը դժվար կացության մեջ է. «Իրավունք» Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am