Ազդեցության պայքար իշխանության ներսում

«Փաստ» օրաթերթը գրում է. Քարոզարշավն արդեն մոտենում է իր վերջնական հանգրվանին, և հետհայացք գցելով` կարող ենք արձանագրել որոշ իրողություններ, որոնք ակնհայտ դարձան վերջին օրերին: Դրանցից մեկը հատկապես աչքի է զարնում և կապ ունի ոչ այնքան քարոզարշավի բուն էության, որքան դրա հաղորդած ազդակների հետ: Բանն այն է, որ ի սկզբանե իշխող թիմի քարոզարշավը ընթանում էր բացառապես Նիկոլ Փաշինյանի առաջնորդության սցենարով, իսկ իշխող թիմի քաղաքական կորիզը ներկայացնողները բավական պասիվ էին: Տպավորություն կար, թե որոշվել է առանձնահատուկ քարոզարշավ չանել անհատական, ռեյտինգային մակարդակով: Սակայն քարոզարշավային գործընթացի կեսից այս իրավիճակը կտրուկ փոխվեց և ՔՊ առանցքային դեմքերը, որոնք հաճախ ընդգրկված են ու մրցակցում են նույն ընտրատարածքի ռեյտինգային ցուցակներում, սկսեցին ակտիվ անհատական քարոզարշավ վարել: Դժվար չէ կռահել, թե ինչու նախապես արձանագրված ստատուս–քվոն հանկարծակի խախտվեց: Իշխող թիմի ներսում հասկանալի պատճառներով կա իշխանական ազդեցության շրջանակների բաշխման խնդիր: Այդ խնդիրը չի վերաբերում միայն Նիկոլ Փաշինյանին, որի դերակատարությունն ու դրա ազդեցիկության սահմանները հստակ են: Սակայն թիմի մյուս անդամների դեպքում այս խնդիրը էական է, հատկապես եթե հաշվի առնենք, որ առաջիկայում հարցեր են ծագելու, թե ով պետք է լինի ԱԺ նախագահ, ԱԺ փոխխոսնակ, ինչ սկզբունքով պետք է բաշխվեն հանձնաժողովների նախագահների պորտֆելները և այլն:

Եվ այս պրոցեսում, որը հաջորդելու է ընտրություններին, կենսական է լինելու ոչ միայն Փաշինյանի անձնական որոշումը այս կամ հարցով, այլև հավակնություններ ունեցող թեկնածուների ձայների քանակը: Այդ ձայների քանակն ու դրանց քաղաքական կապիտալիզացիան, ըստ էության, դառնալու են նաև ներթիմային ազդեցության գոտիների բաշխման սկզբունք: Պարզ է, որ անհատական, ռեյտինգային ընտրակարգով շատ ձայն ստացած մեկը կարող է, հղում անելով իր ձայների քանակին, փորձել ընդլայնել իր ազդեցությունը, ասենք, այն մարդկանց նկատմամբ, որոնք քիչ ձայներ կստանան ու ԱԺ–ում կամ գործադիրում կհայտնվեն բացառապես Փաշինյանի որոշման հաշվին: Թերևս հենց ապագայում սպասվող ներիշխանական ազդեցության գոտիների բաժանման համար բնական պայքարն է, որ խախտեց քարոզարշավային ստատուս–քվոն իշխող թիմի ներսում: Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am