Մեքենան ընկել է ձորը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 06:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Ford» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
