«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն ամբողջ կազմով արձակուրդի մեջ է։ Միակ «աշխատողն» առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն է, որը նույնպես ռեյտինգայինով առաջադրված թեկնածու է՝ Մալաթիա-Սեբաստիա-Շենգավիթ ընտրատարածքում, բայց արձակուրդ չի վերցրել։
Նախորդ օրը նա Մալաթիայի և շաքարի «արքա» Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ այցելել է իտալա-հայկական կիսակառույց գործարանի տարածք՝ տեքստիլ գործարանի կառուցման ընթացքը դիտելու, «շինհրապարակում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին»,- տեղեկացնում է կառավարության ֆեյսբուքյան էջը։
Գործարանի համասեփականատերն Աստղիկ Ալեքսանյանն է։ Երեկ ողջ օրը մենք չկարողացանք կապվել «Իմ քայլը» դաշինքի խոսնակ Վահան Կոստանյանի հետ՝ ճշտելու, թե դա արդյոք վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ չէ, մանավանդ որ մամուլը համառորեն գրում է, որ Սամվել Ալեքսանյանն այս ընտրություններում աջակցում է «Իմ քայլին» և մասնավորապես՝ փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։ Մեր զանգերին Արարատ Միրզոյանի գրասենյակից, օգնականներից և խորհրդականներից որևէ մեկը չպատասխանեց»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը