Ռուսական արտաքին հետախուզությունը և անվտանգության ծառայությունը ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում. Դանիել Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությանը և գրել․ «Հստակ է հետևյալը՝ 1. Ռուսական արտաքին հետախուզությունը (СВР) և անվտանգության ծառայությունը (ФСБ) ունեն իրենց ներկայացուցիչները Հայաստանում, 2. Ռուսական հատուկ ծառայությունները փորձել են խառնվել մեր ներքին գործերին, 3. Սասուն Խաչատրյանը մաքուր է, 4. Արթուր Վանեցյանը զանգել է դատավորին (ենթադրաբար՝ մի քանի անգամ), 5. Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել դատավորին Վանեցյանի զանգելուց և չի խոչընդոտել, 6. Հայաստանում կան ուժեր, որոնք ունակ են լսելու անգամ արտերկրում գտնվող Վարչապետին ու ԱԱԾ տնօրենին... Այդ ուժերը, ըստ ամենայնի, գործում են բջջային օպերատոր(ներ)ի միջոցով և (հավանաբար) սատարում են Քոչարյանին»։