Հանկարծամահ է եղել Հրանտ Բագրատյանի եղբայրը
Այսօր հանկարծամահ է եղել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ավագ եղբայրը՝ Խաչատուր Բագրատյանը։ Հոգեհանգիստը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 6-ին, Սիլիկյան թաղամասում գտնվող «Սան Լազարո» սգո սրահում։ Ցավակցում ենք պարոն Բագրատյանին:
