Հայաստանի համար Իրանը շատ կարեւոր գործընկեր է. Նիկոլ Փաշինյան
Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը լավ հնարավորություն է Իրանի համար ԵՏՄ հետ արդյունավետ գործընկերություն սկսելու համար: Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ, որ այս համաձայնագիրը լավ հնարավորություն է, որպեսզի Իրանը արդյունավետ գործընկերություն ստեղծի Եվրասիական տնտեսական միության հետ, եւ մենք, իհարկե, ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացին», - ասել է Փաշինյանը` նշել է, որ Հայաստանի համար Իրանը շատ կարեւոր գործընկեր է:
