Նիկոլ Փաշինյանը նշել է, թե որքան կլինի արագաչափերի մաքսիմալ տուգանքը
Մենք արագաչափերի հետ կապված բարեփոխումների փաթեթ ենք պատրաստում, նոր Ազգային ժողովը կընդունի եւ արագաչափերի մաքսիմալ տուգանքը կլինի 29 հազար դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, թե հեղափոխության օրերին ինքը «սկոչում» էր արագաչափերը, Փաշինյանի արձագանքեց. « Ես ոչ միայն սկոչում էի արագաչափերը, այլեւ իմ վարչապետ դառնալուց հետո 150 հազար մարդու տուգանք ներվել է՝ 13 միլիարդ դրամի»։
