Երևանում կայացած Լազարևյան ակումբի նիստը «մտահոգություն» է առաջացրել Բաքվում
Ադրբեջանը «մտահոգություն» է հայտնել Ռուսաստանին՝ կապված Երևանում կայացած հայ-ռուսական համագործակցության նոր հարթակի՝ Լազարևյան ակումբի նիստի արդյունքների հետ: «Անօրինական ռեժիմի ներկայացուցիչների հրավերը, ինչպես նաև ակումբի նիստի շրջանակներում հնչած հայտարարությունները, որոնք բացարձակ հարձակումներ են պարունակում ընդդեմ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, նպատակ ունեն վնաս հասցնել Բաքվի և Մոսկվայի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությունը»,- Интерфакс-ը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը:
