Կարծես մյուս ուժերին որպես ուղղակի մասնակից կանչած լինեն. Էդմոն Մարուքյան
Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար, համամասնական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանավեճերին: Մարուքյանի խոսքով բանավեճերում ֆորմատը չի պահպանվում: «Կարծես մյուս ուժերին որպես ուղղակի մասնակից կանչած լինեն: Մարդիկ դեբատները տեսնում են, վախեցած են, մտածում են՝ կարո՞ղ է սրանք հետ գան», նշել է նա՝ ավելացնելով, որ ռեյտինգային թեկնածուները ևս կհամոզեն իրենց ընտրողներին գալ ընտրատեղամաս:
