Դա հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի. «Սասնա Ծռեր»
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը համոզված է, որ նախկին ԼՂԻՄ-ի շրջակա 7 ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելը ոչ միայն չի լուծելու հակամարտությունը, ոչ միայն չի հաստատելու կայուն խաղաղություն տարածաշրջանում, այլ, ընդհակառակը, հանգեցնելու է լայնամասշտաբ և կործանարար պատերազմի: Հետևաբար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը դեմ է որևէ պարագայում տարածք հանձնելու մոտեցմանը, որը նախատեսված է նաև այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների մեջ: Վերոգրյալի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ է անում հստակ դիրքորոշում հայտնել ազատագրված շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցի վերաբերյալ:
