Ով իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, պետք է ենթարկվի պատասխանատվության. Փաշինյան
Ոստիկանությունն ու իրավահ մարմինները դրանով զբաղվում են, Aysor.am-ի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի «Իմ քայլը» դաշինքի շտաբում երեկ գրանցված միջադեպին: «Իրավապահները պետք է զբաղվեն և օրենքով սահմանված ընթացակարգերով պատախանատվության ենթարկեն: Բռնությունը՝ որպես որևէ հարաբերություն պարզելու գործիք, մեզ համար անընդունելի է: Ով որ իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, պետք է ենթարկվի օրենքով նախատեսված պատասխանատվության», - ասաց Փաշինյանը:
