Կրակոց Արցախի վրա
ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ընթացքում ՀՀ քաղաքացիներին կոչ արեց քվեարկել բացառապես ՀՀԿ օգտին՝ նշելով, որ ամեն ձայնը, որը կգնա իշխող վարչախմբին, դա կլինի կրակոց Արցախի վրա: Շահնազարյանը կոչով դիմեց ոստիկաններին, անվտանգության աշխատակիցներին, իրավապահ ամբողջ հյամակարգին. «Մի արեք այնպես, որ դուք էլ նրանց հետ պատասխանատվություն կրեք: Պետք է պաշտպանել պետությունն այս չարիքից, որը կոչվում է հեղափոխություն: Սա մեծագույն չարիք է, որը պատրաստվում է ՀՀ ու Արցախի դեմ»,-նշեց նա:
