«Ինչքա՜ն ստոր ու էժան եք։ Ինչքա՜ն անմակարդակ ու ճղճիմ»
ՀՀԿ ցուցակով առաջադրված Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են պատռել Արագածոտն- Լոռի ավտոճանապարհին գտնվող ՀՀԿ նախընտրական պաստառը, որի վրա պատկերված է Էդուարդ Շարմազանովը։ «Էս չե՞ք։ Ինչքա՞ն եք վախեցած։ Ինչքա՜ն ստոր ու էժան եք։ Ինչքա՜ն անմակարդակ ու ճղճիմ»։
