Նախկինում ապօրինաբար լափած պաշտոնյաներին անընդհատ պետք է փռեն ասֆալտին

Հչապարակի հարցազրույց Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Տավուշում ռեյտինգային ցուցակով առաջադրված Սիփան Փաշինյանի հետ - 2017-ին էլ էիք պատգամավորության թեկնածու, վերաբերմունքը շա՞տ է փոխվել Ձեր նկատմամբ ե՛ւ շարքային քաղաքացիների, ե՛ւ մարզի «ասողների» կողմից։ Դուք, ի վերջո, վարչապետի եղբորորդին եք։ - Իհարկե, այս տարի անհամեմատ դրական է մարդկանց վերաբերմունքը, հավանաբար, պայմանավորված է հեղափոխությամբ, եւ նաեւ անցած տարի մեծ գումարներ են բաժանվել, ու հասարակության մոտ մեծ հիասթափություն կար։ Մարդիկ նախընտրում էին գումարը եւ այդպես էին ընտրություն անում։ Հիմա, իսկապես, իրավիճակ է փոխվել։ - Եվ քանի որ Դուք Նիկոլ Փաշինյանի ազգականն եք, ասում են՝ մարզի ազդեցիկները Ձեզ աջակցելու համար հերթ են կանգնում․ այդպե՞ս է։ - Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ ես եղել եմ Հայկ Մարությանի շտաբի պետը։ Այն ժամանակ իմ համար սկզբունքային հարց է եղել, որ, այսպես կոչված՝ «հազարապետները» որեւէ միջնորդություն եւ ազդեցություն չունենան ընտրության ընթացքի ու արդյունքների վրա։ Այդպես էլ եղավ, որեւէ տասովշչիկ որեւէ գործողություն չի արել։ Նույնն էլ՝ Տավուշի մարզում, որեւէ հազարապետ գոյություն չունի, թե նախկինում ինչ է արել, դա էական չէ, հիմա գործ չունի։ Գործարարները նույնպես որեւէ բան չեն առաջարկել, ես էլ, անկեղծ ասած, չէի սպասում, որ առաջարկեն, ու համաձայնեի։ Ինձ համար ցանկացած քաղաքացու ձայնն է կարեւոր, ոչ թե  մասնավոր աջակցությունների։ - Բայց կարծես թե մամուլում էլ գրվեց Ձեր բուկլետների առատության, ճոխ պաստառների մասին։ Ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակում այդպես չէր, ի՞նչ փոխվեց մեկուկես տարվա ընթացքում։ - Ես մամուլում չեմ հանդիպել նման նյութեր, ուղղակի ստատուս եմ կարդացել եւ հարկ չեմ համարել արձագանքել։ Ուղղակի ծիծաղելի է, դուք կարող եք գալ Տավուշ ու ինքներդ ծանոթանալ՝ իմ պաստառները ողողվա՞ծ են, թե՞ ոչ, համեմատության մեջ շա՞տ են, թե՞ ոչ։ Այդ ամենը միֆ է, իսկ ես խորապես թքած ունեմ, քանի որ իմ ժամանակն ընտրողների հետ հանդիպումների վրա եմ ծախսում։ Եվ չպիտի նստեմ ու բացատրեմ, թե որտեղից ԱԺ պատգամավորության թեկնածուին 5 հազար հատ Ա 3-ի պոստեր։ Դա կարող եք նաեւ տպարանից ճշտել, թե ինչ արժեն։ - Ճի՞շտ են տեղեկությունները, որ որոշ տպագրական ընկերություններ Ձեզ համար անվճար են տպում նախընտրական նյութերը, պաստառները, բուկլետները։ - ՀՀ Ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս թեկնածուին նվերներ անել, տպագրական նյութերի վճարումներն ամբողջովին փոխանցում են հիմնադրամից, չի կարող տպարանը շատ ուզի կամ նվեր անի, դա օրենքի խիստ խախտում կլինի։ - Դուք է՞լ եք Ձեր քարոզարշավը տանում «սեւերի ու սպիտակների» տրամաբանությամբ կամ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», թե՞ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում։ - Ես չգիտեմ ինչ նկատի ունեք «ծեփել», «պատերին փռել» ասելով, բայց նախկինում անօրինաբար լափած, կոռումպացված պաշտոնյաներին անընդհատ պետք է փռեն ասֆալտին։ Ինչ վերաբերում է իմ քարոզարշավին, ասեմ, որ այստեղ քաղաքական առումով գոյություն չունեն նախկինները, Ռուբեն Ռուբինյանը հարցազրույցներից մեկում ասել է, չէ՞, որ ՀՀԿ-ն մահացել է եւ պետք է մի բուռ հողը գցենք… Չեմ կարծում, թե ժողովուրդը ՀՀԿ-ի վրա քար դնելու ցանկություն կունենա։ Չասեմ՝ ՀՀԿ-ն մեր մարզում զրո է, բայց որեւիցե մրցակից չունեմ այդ կուսակցությունից, կարծում եմ՝ մնացած ուժերն էլ։ - Նիկոլ Փաշինյանը շատ հետեւողական պատասխանում է ՀՀԿ-ին, ինչը նշանակում է, որ դեռ ՀՀԿ-ն չի մեռել, զրո չէ, համաձա՞յն չեք։ - Ես, ճիշտն ասած, գիշերներն ու ցերեկներն աշխատում եմ, շատ քիչ եմ քնում, ու քանի որ քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, անկեղծ ասած՝ սոցցանցերից քիչ եմ օգտվում ու շատ կարճ ժամանակով։ Հետեւաբար, ծանոթ չեմ, թե ամբողջ Հայաստանում ինչ է կատարվում, թույլ տվեք չմեկնաբանեմ։ - Լավ, պատրաստվում եք ընտրվելու դեպքում խորհրդարա՞ն գործուղվել, թե՞ գործադիր։ - Այս պահին, իհարկե, շուտ է խոսելը, բայց, այո, որեւէ որոշում չկա չգնալու եւ գնալու եմ։ - Ձեր ընտրողը քվեարկելու է Ձե՞ր, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար։ - Ե՛վ-ե՛ւ, ամեն ինչ կախված է քարոզարշավից, ի դեպ, այստեղ մենք 7 թեկնածու ունենք, ու նաեւ մեր միջեւ է մրցակցությունը, թեպետ թիմային պայքար ենք ընդհանուր մղում, բայց կրկնում եմ՝ քարոզարշավից շատ բան է կախված։ - Իսկ ինչո՞ւ Ձեզ գրեցին համամասնական ցուցակի վերջից երկրորդը։ - Թույլ տվեք ասել, որ իմ համար ցուցակում տեղն էական չի եղել, եւ այն որոշել է վարչությունը։ - Գրեցին, որպեսզի կանխե՞ն քննադատությունները՝ ծանոթ-բարեկամ սկզբունքը շարունակում է գործել։ - Այդ քննադատությունը շատ հարաբերական է, ես չգիտեմ ինչ հաշվարկով են ինձ գրել նախավերջին հորիզոնականում, ես ընդունել եմ դա, առաջադրվել եւ հիմա էլ անում եմ իմ քարոզարշավը՝ փորձելով ժողովրդին համոզել, որ ընտրեն ինձ։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շտապ զբաղվեք այս հարցով․ Պարգև Սրբազանը դիմել է Թրամփին Արցախի հոգևոր ժառանգության ոչնչացման թեմայով (video) Բաքուն նեղվել է «Ապրիլի 24-ը մնում է այն, ինչ եղել է՝ հիշողության և պահանջի միաձուլում». Դավիթ Անանյան Ես չե՛մ ուզում լսել՝ ինչ է ասում Փաշինյանը. հաղթանակ է լինելու. գրող (video) «Հայոց ցեղասպանությունն ինձ համար քաղաքական հարց լինելուց առաջ նախ ընտանեկան պատմություն է՝ կորուստների և փրկության հրաշքի». Արմեն Աշոտյան Մերձավոր Արևելք է ժամանել ամերիկյան երրորդ ավիակիր խումբը Թասիբով հայը վաղվա Փաշինյանի խորոված փարթիին չի մասնակցի. Մահապարտ (video) ԵԽ պատգամավորները կքվեարկեն «ՀՀ-ի ժողովրդավարական դիմադրողականությանն աջակցող» բանաձևի շուրջ Ես էդ «գժին» ի՞նչ ասեմ. վաղն էլ խորոված փարթի է անում. ամո՛թ ունե՞ս. քաղաքացի (video) Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահի ուղերձը Ալիևը պատժվելու է, էդ օրը գալու է, ես ձեզ խոսք եմ տալիս․ բոլոր կառույցներին դիմելու ենք․ Չալաբյան (video) «Հրապարակ». Ինչքան կեղծ թեզ կար, շրջանառվեց, հիմա խաղաքարտերն են բացում․ Տեր Փառեն Նիկո՛լ, դու վաղը «գերեզմանի վրա» քեֆ ես անելու՞, դու ո՞վ ես. քաղաքացի (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Փաշինանին կանչել էր ասելու՝ չթպրտաս, էդ տարածքի նայողը ես եմ․ Այվազյան (video) «Հրապարակ». ՔՊ-ականները որոշել են երեւանցիներին կաշառել Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am