Egypt Air-ի ուղևորներից մեկը սելֆի է արել ինքնաթիռի առևանգչի հետ. լուսանկար
Daily Mail-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում ուղևորներից մեկը սելֆի է անում եգիպտական Egypt Air ավիաընկերության А320 ինքնաթիռը առևանգած տղամարդու հետ:
Լուսանկարում պատկերված է «մահապարտ ահաբեկչի գոտիով» տղամարդը ու վերնաշապիկ հագած, ժպտադեմ մի ուղևոր: Նկարում երևացող գոտին իրականում կեղծ է եղել, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի քաղավիացիային:
