Մինչև ընտրություններն ԱԱԾ-ն ումով պետք է «զբաղվի».Փաշինյանը մանրամասնում է
«Ազգային անվտանգության ծառայությամբ ես մեզ եմ սպառնացել, ոչ թե մյուսներին: Քանի որ իրենց մեղադրում են ու ասում, որ դավադրության մեջ են` Արցախը հանձնելու համար: Եթե լռության մատնեք, պիտի ասեն` ծածկադմփոց եք անում այս կարևոր հայտարարությունը: Բա ո՞ւր են նայում իրավապահ մարմինները: Կարծում եմ` ԱԱԾ-ն այդ հայտարարության հեղինակներին պետք է հրավիրի և ընտրություններից առաջ դա անի: Պետք է պարզել, եթե մենք իրոք դավադրության մեջ ենք, մեր ժողովուրդն էլ պետք է դա իմանա և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Իկս եթե պարզվի, որ դա սուտ է, այդ ժամանակ առնվազն պետք է իմանանք, որ ոմանք ստախոս են, ընդ որում` էժանագին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողներից մեկի նկատառմանը, թե ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ Փաշինյանը թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում:
