Հեղափոխությունը վերջ ունի

Հայաստանը պատրաստվում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք կորոշեն իրերի նոր դասավորությունը մայիսյան «թավշյա հեղափոխությունից» հետո: «Իմ քայլը» դաշինքի կողմնակիցները վճռական են խորհրդարանում տեղերի մեծամասնությունը ստանալու հարցում: Նրանց հակառակորդները զգուշացնում են, որ վտանգ կա, որ Նիկոլ Փաշինյանը նոր միանձնյա ղեկավար կդառնա.  գրում է Коммерсантъ-ը` անդրադառնալով ընտրություններին: Թերթի թղթակիցները Երևանում  տարբեր անձանց հետ զրուցել են ընտրությունների մասին: Այսպես` փորձագետները «Ъ»-ի հետ զրույցում ասել են, որ խորհրդարանը բաղկացած կլինի նոր 3-4 կուսակցությունից` «Իմ քայլ»-ից, «Բարգավաճ Հայաստան»-ից, «Լուսավոր Հայաստան»-ից և «Սասնա ծռեր»-ից: Քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով`  քաղաքական ուժերի համար նախկինի պես կարևոր է առաջնորդը, ոչ թե գաղափարախոսությունը: «Գաղափարական պայքար պարզապես չկա»,- ասել է նա: Թերթը նշում է, որ, օրենքի համաձայն, կուսակցություններից ոչ  մեկը չի կարողանա վերահսկել խորհրդարանում 66 տոկոսից ավելին: «Նոր իշխանությունների կողմնակիցները նման համակարգը մատուցում են որպես երաշխիք այն բանի, որ «Իմ քայլ»-ի գերիշխումը խորհրդարանում ամեն դեպքում բացարձակ չի լինի»,- նշում է  թերթը: Անդրադարձ է կատարվում նաև այն փորձագետներին, որոնք որոշել են քաղաքականություն մտնել: Նրանց թվում է Երևանի գլոբալիզացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը, նա կմասնակցի ընտրություններին «Սասնա Ծռեր»-ի ցուցակով:

Մյուս փորձագետը  Միքայել Զոլյանն է, նա 78-րդն է «Իմ քայլ»-ի ցուցակում:«Ես տարիներ շարունակ քննադատել են իշխանություններին, սակայն պետք է փորձել իշխանության մասը դառնալ: Եթե ես խուսափեի այդ պատասխանատվությունից, դա ճիշտ չէր լինի»,- ասել է նա թերթի հետ զրույցում:

«Միակ ուժը, որը սպասվող ընտրությունները «նոր իրականություն» չի համարում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է»,- գրում է թերթը: Թերթը զրուցել է ՀՀԿ նախագահի տեղակալ  Արփինե Հովհաննիսյանի հետ: Նա ասել է, որ միայն իրենց ուժը կարող է «իրական ընդդիմություն» դառնալ: Ըստ Արփինե Հովհաննիսյանի` հենց ՀՀԿ-ն է այլընտրանք այն ընտրողների համար, որոնք գիտակցում են ուժեղ և պրոֆեսիոնալ ընդդիմություն ունենալու անհրաժեշտությունը:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Այլևս ոչինչ չեմ ուզում գրել, պարզապես կասեմ․․․ Պարգև Սրբազանը Արցախում եկեղեցիների ավերման հարցով դիմել է ԱՄՆ նախագահին, Հռոմի պապին Դիլիջանի ոլորաններում բետոնախառնիչը բախվել է հողաթմբին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում Ծաղկաձորի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բոլորը պետք է գիտակցեն՝ Ռոբերտ Քոչարյանը եկավ փրկեց ու լուսավորեց Հայաստանը․ քաղաքացի (video) Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին Ցեղասպանությունը կանգնեցնելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. Չալաբյան Մեզ կփրկի միայն Ռոբերտ Քոչարյանը․․․ Փաշինյանը մեր տունը, տեղը հանձնել, վաճառել է․ արցախցի (video) Ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն․ Սաղաթելյան Կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում Անցյալի ողբերգությունը չպետք է դառնա մշտական բաժանարար պատ. Պոլսո Հայոց պատրիարք Թրամփը մտադիր է Վլադիմիր Պուտինին հրավիրել G20-ի գագաթնաժողովին Նիկոլը էժան լոլիկի դիմաց ուրացավ Հայոց ցեղասպանությունը, մոռացավ 1.5 միլիոնի ճակատագիրը․ Կարապետյան (video) Մեր նահատակների զոհողությունը պարտավորեցնում է հզորացնել հայոց պետությունը․ Կաթողիկոս Վեհափառ Հայրապետը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարում (video) Ավարտվել է Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի այցը Մայր Աթոռ Նման արարքները չեն ներվում․ Վեհափառ Հայրապետի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը (video) Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում. Ադամ Սահակյանի մայրը՝ Աբաջյանի մորը «Հայաստան» դաշինքի ծրագրային դրույթներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական սատարումը Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում․ Սամվել Կարապետյան Սգում ենք հայ ժողովրդի հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ՌԴ դեսպանություն Ռոբերտ Քոչարյանի անունից վաղ առավոտից ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ Սա կոնկրետ ծրագիր է՝ ընդդեմ հայկականության ու մեր ինքնության․ Լևոն Քոչարյան Էդ դրոշի հետ մի օր վառվելու են նաև հայ դավաճանների նկարները Վեհափառ Հայրապետը` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am