Մանրամասներ Երևանում հնչած կրակոցների դեպքից /տեսաշար/

Դեկտեմբերի 4-ին` ժամը 22.00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ։
Նույն օրը՝ ժամը 22.35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 և 44-ամյա անձինք։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և քննչական կոմիտեի ծառայողների համատեղ ջանքերով պարզվել է, տղամարդիկ վնասվածքները ստացել են մայրաքաղաքի Աճեմյան փողոցի թիվ 209 հասցեում գտնվող հաստատությունում վիճաբանության ժամանակ:







