Հայը Ստամբուլում առաջադրվել է
Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Ստամբուլի Բաքըրքյոյի քաղաքային ավագանու անդամ, պոլսահայ Նուրհան Չեթինքայան Ստամբուլի կղզիների վարչական ղեկավարի պաշտոնի համար իր թեկնածությունն է դրել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ անդամ Նուրհան Չեթինքայան նշել է, որ ինքը մինչ առաջադրվելն էլ Ստամբուլի կղզիների հետ աշխատանքներ իրականացրել եւ հանդիսանում է Քնալը կղզու պլատֆորմի ստեղծողներից մեկը։ Նա շեշտել է, որ ոչ միայն Քնալը կղզու, այլ մյուս կղզիների խնդիրների հետ կապված մի շարք լուծումներ ունի, որը կիրականացնի ընտրություններում հաղթելուց հետո։
