Ներդրումները ոչ միայն չեն նվազել 11 անգամ, այլ նույնիսկ աճել են. Հ. Գեւորգյանը՝ Ա. Հովհաննիսյանին

Ներդրումները ոչ միայն չեն նվազել 11 անգամ, այլ նույնիսկ աճել են: Ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 59.8 միլիարդ դրամ, անցած տարվա նույն ժամանակահատվածի 57 միլիարդ դրամի փոխարեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իմ քայլը դաշինքից ԱԺ պատգամավորի թեկնածու Հայկ Գեւորգյանը՝ հակադարձելով Արփինե Հովհաննիսյանի հայտարարություններին: Բացի այդ, Հայկ Գեւորգյանը անդրադարձել է ֆեյսբուքյան այն խոսակցություններին, թե «Իմ քայլի» ներկայացուցիչները՝ մեղմ ասած ոչ նպաստավոր վիճակում են եղել բանավիճելիս: «Ֆեյսբուքում մտահոգություններ են զգացվում ՀՀԿ-ի մի կարկառուն ներկայացուցչի հետ ունեցած բանավեճերում «Իմ քայլի» ներկայացուցիչների՝ մեղմ ասած ոչ նպաստավոր վիճակի շուրջ: Պետք չի մոռանալ, որ գործ ունենք դասական նոմենկլատուրային կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնք կենսագրության բերումով սովորաբար շատ վարժ խոսում են, տիրապետում են բանսարկությունների ու ինտրիգների ողջ զինանոցին, ունեն բոլոր հարցերի պատասխանը, նույնիսկ եթե այդ պատասխանները ամբողջությամբ սուտ են...: Ահավասիկ ստի մի պարզ օրինակ: ՀՀԿ-ի կառկառունը ասում է, թե օտարերկրյա ներդրումները նվազել են 11 անգամ: Մտահոգեցնեմ մեր կառկառուն ՀՀԿ-ականին: Ներդրումները ոչ միայն չեն նվազել 11 անգամ, այլ նույնիսկ աճել են: Ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 59.8 միլիարդ դրամ, անցած տարվա նույն ժամանակահատվածի 57 միլիարդ դրամի փոխարեն (https://www.armstat.am/file/article/sv_10_18a_420.pdf): Ընդ որում աճը արձանագրվել է այն պայմաններում, երբ Ամուլսարում ներդրումներ չեն արվում արդեն մոտ կես տարի: Այնպես որ, մտահոգվելու կարիք բոլորովին չկա: Հ.Գ. Ախր մեր սերունդն էլ հո պետք է հիշի կոմերիտական ֆուկցիոներներին: Դատարկախոս, ինքնասիրահարված, կյանքում ոչ մի բան չստեղծած... Ընդամենը հիշեք, թե 80-ականների վերջին դրանք Սախարովին ոնց էին բզիկ-բզիկ անում շաաաաատ վարժ խոսելով»,-գրել է Հայկ Գեւորգյանը:

 

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am