Գեր կինը փորով խեղդամահ է արել սիրելիին/տեսանյութ/
Ամերիկուհի Ուինդի Թոմասն իրեն մեղավոր է ճանաչել սիրելիին փորով խեղդելու մեջ, հաղորդում է GoErie.com-ը: Դատական լսումները տեղի են ունեցել Փենսիլվանիա նահանգի Էրի վարչական շրջանի դատարանում: 133 կգ քաշով 44-ամյա Թոմասը վիճել է Քինո Բաթլերի հետ, որի հետ համատեղ կենցաղ էր վարում: Կինը ծեծել է տղամարդուն սեղանի ոտքով, ձեռքը կտրել ծալովի դանակով, այնուհետև պառկել է 57 կգ քաշով Բաթլերի վրա՝ փորով ծածկելով նրա դեմքը: Վերջինս չկարողանալով դուրս պրծնել նրա տակից՝ խեղդամահ է եղել:
