«Արցախի շուրջ կան գաղտնի պայմանավորվածություններ, որոնք, եթե Հայաստանի համար շահեկան լինեին, Փաշինյանը կհրապարակեր». Աղասի Ենոքյան/տեսանյութ/

168 ժամի հարցազրույցը քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի հետ – Պարոն Ենոքյան, նախընտրական քարոզարշավն ինչպե՞ս եք գնահատումկարծիքներ կանոր սա ավելի շատ «Իմ քայլը» դաշինքի և ՀՀԿի քարոզարշավնէիսկ մյուս ուժերը մնում են ստվերում։

– Համակարծիք եմ այդ պնդման հետ, ուղղակի պետք է հասկանալ, թե ինչու են մյուս ուժերը մնում ստվերում, որովհետև մյուս բոլոր ուժերը հեղափոխական ուժեր են, նրանք կարծես «Իմ քայլի» հավելվածները լինեն, և այդ առումով՝ որևէ հետաքրքիր բան չեն առաջարկում։ Բայց ուրիշ ավելի կարևոր առանձնահատկություն եմ ուզում շեշտել՝ քարոզարշավը բովանդակազուրկ է, այսինքն՝ չեն առաջադրվում հետաքրքիր, կարևոր գաղափարներ, մոտեցումներ, ապագայի տեսլական։ «Իմ քայլը» փորձում է ինչ-որ տոկոսներ ասել, որ հետաքրքիր չէ ոչ ոքի, փորձում է ներդրումների մասին միլիոններ ասել, որի մասին անընդհատ էլ ասվում է, մեկ-մեկ ասում է, որ այստեղ մանկապարտեզ կկառուցենք, այնտեղ՝ դպրոցի տանիքը կվերանորոգենք, բայց այնուամենայնիվ, դա չի կարելի համարել նախընտրական ռազմավարություն։
Իր հերթին էլ՝ Հանրապետականն ասում է, որ այն, ինչ մինչ հիմա ասել է «Իմ քայլը», ամբողջը սուտ է, և փորձում է ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի պնդումները հիմնազուրկ են։
– Գաղափարների պակասն ինչո՞վ է պայմանավորված։ – Գաղափարների պակասը պայմանավորված է նրանով, որ քարոզարշավի լիդերը՝ «Իմ քայլը», չունի գաղափարներ։ Եվ ի սկզբանե չեն եղել գաղափարներ. կառավարման այս 7-8 ամիսների ընթացքում ի՞նչ ենք տեսել՝ թշնամիների մատնանշում, «կնստացնենք», «ասֆալտին կփռենք»։ Չեմ կարծում, թե դրանք գաղափարներ են, դրանք ապագան են ցույց տալիս, դրանք ավելի շուտ ուղղված են անցյալին։ Ապագան ցույց տվող մտքեր կարծես դեռ չենք տեսել։ – Ձեր կարծիքով՝ ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան, ո՞ր ուժերը շանսեր ունեն՝ բացի «Իմ քայլը» դաշինքից։ – Շատ դժվար է ասել, որովհետև գիտենք՝ ինչ-որ ուժերի Նիկոլ Փաշինյանը թույլատրել է հին ձևերով աշխատել, նրանք միգուցե կանցնեն խորհրդարան, ինչ-որ ուժերի ինքն է օժանդակում, հանրապետականները բավականին լավ են աշխատում։ Այսինքն՝ այս խմբից ինչ-որ ուժեր կանցնեն, շատ դժվար է կանխագուշակել։ – «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անընդհատ հայտարարում է, որ լինելու է երկրորդ ուժը խորհրդարանում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, կարո՞ղ է հավակնել այդ տեղին։ Նրանք նաև նշում են, որ լինելու են Նիկոլ Փաշինյանին ընդդիմախոս ուժ խորհրդարանում։ – Երկրորդ կամ չորրորդ ուժն էական չէ։ «Իմ քայլը» կունենա այնքան ձայն, որ ցանկացած որոշում ինքը կանցկացնի, մնացած ուժերն ընդամենը կարող են բարձրաձայնել ինչ-ինչ հարցեր։ Ես չեմ կարծում, թե «Լուսավոր Հայաստանը» կլինի քննադատ, որովհետև քարոզարշավից տեսնում ենք, որ իրենք նույնիսկ վախենում են ասել, որ ընդդիմություն են լինելու, ասում են՝ այլընտրանք են լինելու։ Ես կարծում եմ՝ նրանք կլինեն այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ՕԵԿ-ն է եղել Հանրապետականի համար. կլինեն Նիկոլ Փաշինյանի «Օրինաց երկիրը»։ – ՀՀԿ-ից հնչող հայտարարություններին ի պատասխան, թե` բացի իրենցից, մյուս ուժերը գրպանային ընդդիմություն են, Էդմոն Մարուքյանն ասել է, որ ՀՀԿ-ն լինելու է Նիկոլ Փաշինյանի «բոքսի տանձիկը» խորհրդարանում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչում անընդհատ մեղադրելու է ՀՀԿ-ին։ – Նիկոլ Փաշինյանը հիմա էլ այդպես անում, և այդպես էլ շարունակելու է՝ անկախ նրանից՝ ՀՀԿ-ն կլինի խորհրդարանում։ Ես օրերս Նիկոլ Փաշինյանի մի ելույթ լսեցի և շատ հուզվեցի. քննադատելով ՀՀԿ-ի ժամանակվա բանակաշինությունը, նա ասաց՝ գնացեք, տեսեք՝ բանակում ինչ ռագու են պատրաստում։ Բայց այդ ռագուն հաստատ 7 ամիս առաջ չեն պատրաստել, այլ երեկ չէ առաջին օրն են պատրաստել ամենավատ դեպքում, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ են պատրաստել։ Ես կարծում եմ՝ ամեն ինչ գցել նախկին իշխանությունների վրա, այս «տրյուկը» երկար չի աշխատի։ – Ընտրողների վրա ազդեցություն չի՞ ունենա այդ «տրյուկը»։ – Ընտրողներն ընտրում են, ու վերջ. Ընտրողների մասին կհիշեն 4-5 տարի հետո։ Կարծում եմ՝ այս ընթացքում շատ լուրջ զարգացումներ կլինեն, ընտրողներն ավելի շուտ իրենց մասին կհիշեցնեն։ –  ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ձերբակալելու միջնորդություն էներկայացվել ԱԺսա իշխանությունների կողմից նախընտրական ակցիակարո՞ղ ենք անվանելթե՞ պարզապես այն համընկավ քարոզարշավի հետ։ Փաշինյանը դեռևս մեկ ամիս առաջ ակնարկել էր, որ պատգամավոր՝ նախկին  նախարար է ձերբակալվելու։ – Դժվար է ասել, որովհետև մանրամասներին չեմ տիրապետում, այնուամենայնիվ, հետաքրքիր է այդ տիկինը՝ Սիլվա Համբարձումյանը, որն ամբողջ Հայաստանին կաշառք է տվել, և ոչ ոք չի հարցնում, թե նախ՝ քեզ որտեղի՞ց այսքան փող, որ այդքան կաշառք ես տվել։ Երկրորդ, եթե այդքան կաշառք ես տվել, ուրեմն՝ ինչ-որ գերշահույթներ  ունենալու ակնկալիքով. արդյո՞ք եղել են այդ գերշահույթները, թե՞ ոչ։ Երրորդ՝ ինչքան ես հասկանում եմ՝ նա հիմա գտնվում է սնանկացած վիճակում, որքան տեղյակ եմ՝ շատ լուրջ պարտքերի տակ է, և հիմա փորձում է ասել՝ սրան եմ կաշառք տվել, նրան եմ կաշառք տվել։ Այնուամենայնիվ, սա հետաքրքիր զարգացում է. ամբողջ Հայաստանին կաշառք տվողը մի տիկին է, և այս ամենը պետք է ավելի լայն բացվի մեր հասարակության՝ մեր հպարտ քաղաքացիների համար։ – Այս օրերին անընդհատ շահարկվում է Արցախի թեման։ Սասուն Միքայելյանըհայտարարեցոր Հայաստանում ժողովրդի տարած հաղթանակն ավելի կարևորէրքան Արցախի ազատամարտըայնուհետև հնչեցին քննադատություններԴավիթ Շահնազարյանը պնդում է, որ դա նոր կառավարության  ծրագիրն է՝իշխանություն՝ Արցախի փոխարեն։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էոր ՀՀկառավարությանն Արցախի դեմ դավադրության մեջ մեղադրող մարդիկ պետքէ բացատրություն տան համապատասխան մարմիններին և հանրությանը։Այսինքն՝ ԱԱԾ-ն զբաղվելու է նման տեսակետ հնչեցնող անձանցով։ Նախ, ի՞նչ տեղի կունենա, եթե ամեն նման տեսակետ արտահայտող անձով սկսի զբաղվել ԱԱԾ-ն, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։ – Արցախի թեման շահարկվում է, որովհետև թեման բավականին թեժ է։ Ինքս էլ տեսնում եմ բավականին ակնարկներ, որ շատ շուտով Արցախում կլինեն ռազմաճակատային և դիվանագիտական լուրջ զարգացումներ։ Իսկ դիսկուրսը բավականին հետաքրքիր է զարգանում. Դավիթ Շահնազարյանն ինչ-որ արգումենտներով մեղադրում է, որ Արցախը կարող են հանձնել, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ ասելով՝ կնստացնեմ։ Սա համարժեք պատասխան չէ։ Եթե Արցախի վերաբերյալ քննարկում է, ուրեմն պետք է Արցախի մասին խոսեն, եթե նստեցնել, ուրեմն՝ թող չսպասի, որ Արցախի վերաբերյալ քննարկում լինի, թող պարզապես նստեցնի։ – Դուք Արցախի շուրջ վտանգնե՞ր եք տեսնում։ – Այո, շատ լուրջ վտանգներ եմ տեսնում։ Վտանգները նախ՝ այս ամբողջ ընթացքում եղած դիվանագիտական զարգացումներն են, որոնք արդեն իրենց մեջ խնդիրներ են պարունակում, և կան բավականին գաղտնի պայմանավորվածություններ, որոնք, կարծում եմ՝ եթե Հայաստանի համար լինեին շահեկան, ապա Նիկոլ Փաշինյանը կբացեր այդ պայմանավորվածությունները։ Տեսեք՝ իր իշխանության 7 ամիսների ընթացքում 3 թե 4 անգամ Պուտինի հետ է հանդիպել, մի 4-5 անգամ՝ Մակրոնի հետ, չմոռանանք, որ սրանք ԵԱՀԿ համանախագահ երկրներն են։ Եվ երկու շաբաթվա մեջ 3 ամերիկյան բարձր էմիսարների դեսանտ իջավ Հայաստան, և այս ամեն ինչի վերաբերյալ մենք ոչինչ չգիտենք։ Այնպես որ, կարծում եմ՝ այնտեղ ինչ-որ մշակումներ են եղել։ Մենք տեսնում ենք նաև, որ Ադրբեջանի ջանքերով փոխվել է բանակցությունների թեման, և, եթե մինչև Նիկոլ Փաշինյանը բանակցությունները գնում էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ, ապա հիմա առաջարկվում է գնալ բովանդակային բանակցությունների, ինչը տվյալ պահին մեզ համար ձեռնտու չէ։ Եվ, ի վերջո, մի քիչ լուրջ չէ Արցախի շուրջ եղած ողջ զարգացումները պայմանավորել Փաշինյան-Ալիև 3 րոպեանոց վերելակային հանդիպումով։ – Այսինքն՝ բանակցությունների թեմայի փոփոխությունը ձախողո՞ւմ է։ – Այո, շատ մեծ ձախողում է։ – ՀԱՊԿում ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կարծիք ունեքարդյո՞ք մեզհամար այդքան էլ կարևոր չէ այնտեղ մեր մանդատը պահպանելըինչպեսսկսել է նշել Նիկոլ Փաշինյանըև, եթե այդքան կարևոր չէինչո՞ւ էինք սկզբումայդքան պայքարում գլխավոր քարտուղարի պաշտոնում հայ թեկնածուիննշանակելու համար։ – Մեծ սխալ էր Խաչատուրովի հանդեպ այդ դեմարշը, և, ի վերջո, անհասկանալի էր, թե ինչու Խաչատուրովի շեֆին՝ Սեյրան Օհանյանին, չեն ուզում ձերբակալել, բայց ուզում են ձերբակալել նրա տեղակալին։ Այդպես էլ դրա շուրջ չլսեցինք որևէ բացատրություն։ Եվ կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի հանդեպ չմտածված քայլ էր։ Իհարկե, այդ մանդատը շատ կարևոր է, և քանի որ չենք կարողանում պահպանել այդ մանդատը, պետք է ասենք, որ մեզ այդ մանդատը պետք չէր։ Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Խամենեիի մահից հետո Ջամքարան մզկիթի վրա բարձրացվել է «Հատուցման» դրոշը Երևանից չվերթներ են չեղարկվել դեպի Աբու Դաբի. Դուբայ, Շարժա և Դոհա Չինաստանը կազմակերպում է իր քաղաքացիների տարհանումն Իրանից, այդ թվում՝ Հայաստանով Քասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Ամերիկյան էներգետիկ կապիտալը Մերձավոր Արևելքում դառնում է ռազմական թիրախ. Վահե Դավթյան Իրանում խոստանում են ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ ուղղված կործանարար հարձակումների սկզբի մասին Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Փաշինյանը ցույց տվեց իր իրական դեմքը Իրանի շուրջ այս լարված իրավիճակում. նրա համար ի՛ր, այլ ոչ թե Հայաստանի շահերն են գերակա Ահմադ Վահիդին նշանակվել է ԻՀՊԿ-ի նոր գլխավոր հրամանատար «Նրանք ագրեսորներ են, ովքեր չեն հարգում որևէ պարտավորություն»․ Լարիջանի Վեհափառ Հայրապետը շատ ակտիվ կապի մեջ է համայնքի ներկայացուցիչների և դեսպանների հետ Իրանը փակում է ամերիկյան նավերի մուտքը Պարսից ծոց Ովքեր Իրանը կղեկավարեն անցումային շրջանում Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլրահիմ Մուսավին և Իրանի ՊՆ Ազիզ Նասիրզադեն սպանվել են Իրանում այսօր փորձագետների խորհուրդ կհավաքվի Այս պատերազմից հետո աշխարհն առերեսվելու է բոլորովին այլ Մերձավոր Արևելքի հետ. Արմեն Այվազյան Иранские шииты оказались покрепче На что рассчитывает иранское руководство Մահացել են Իրանի գերագույն առաջնորդի փեսան ու հարսը Փաստ է, որ Իրանը, առանց լուրջ կորուստների, դիմացել է հարձակման առաջին ալիքին և շարունակում է ցավոտ պատասխան հարվածներ հասցնել. իրանագետ Իրանում զոհերի թիվը գերազանցել է 200-ը. Կարմիր մահիկ Խամենեի տան վրա իսրայելական օդանավերից նետվել է 30 ռումբ, գործել են հետախուզական տվյալներով Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է. ով կկառավարի երկիրը Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իշխանությունը կեղծ խաղաղության սփռմամբ է զբաղված․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am