Մարտի 1-ի գործով մեղադրյալը ՌԴ քաղաքացիություն է ստացել
hayeli.am-ի ունեցած տեղեկություններով, Մարտի 1-ի գործով գործով քննչական խմբի նախկին ղեկավար, նույն գործով որպես մեղադրյալ Վահագն Հարությունյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել: Հիշեցնենք՝ Վահագն Հարությունյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար: Վահագն Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա գտնվում է հետախուզման մեջ: Վ. Հարությունյանը հարցազրույցներից մեկում իրեն առաջադրված մեղադրանքը և իր նկատմամբ հայտարարված հետախուզումը համարել էր ապօրինի։
