Մարկոսյանն ինքնուրույն որոշում կայացնող չէր․ Արման Սահակյան
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի ձերբակալված է։ Այս մասին հայտնեց գլխավոր դատախազությունը, որը պրոֆեսորին կասկածում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ /քր․ Օր-ի 308-րդ հոդված, մաս 2 և 314-րդ հոդված, մաս 1/։ Նա, ըստ հաղորդագրության, առնչություն ունի «Անի» ԲԲ ընկերությանը ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով Ամասիայում գտնվող ջրանցքը և հարակից տարածքները ջրանցքները սպասարկող ենթակառուցվածքներով օտարելու համար։
«Մինչդեռ օտարված գույքի շուկայական արժեքը կազմում է 244.600.000 դրամ, ինչը շուրջ տասն անգամ ավելի է ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված գնից»,- հաղորդում է դատախազությունը։
hraparak.am-ը Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին խնդրել է մանրամասներ հաղորդել գործարքի մասին։
