Ամբողջ քարոզարշավը շոու է. Էդմոն Մարուքյան
«Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը դատախազի` ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիություն զրկելու մասին միջնորդությունը չի համարում շոու: «Այստեղ շոուի բան չկա, իսկ, ընդհանրապես, ամբողջ քարոզարշավը շոու է»,- ասաց նա: Մարուքյանը նշեց, որ իրեն ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մարդիկ վախեցած են և չեն գալիս իրենց հանրահավաքներին: Իսկ թե ումի՞ց են վախենում, նա չգիտի:
